Սեր։ Հարսանիք։ Կրկնել անգլ.՝ Love Wedding Repeat | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն, կինոկատակերգություն[1] և ռոմանտիկ ֆիլմ[1] |
Թվական | 2020 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Dean Craig? |
Օպերատոր | Hubert Taczanowski? |
Պատմվածքի վայր | Հռոմ |
Տևողություն | 100 րոպե |
«Սեր։ Հարսանիք։ Կրկնել» (անգլ.՝ Love Wedding Repeat), 2020 թվականի ռոմանտիկ կատակերգություն, Դին Քրեյգի ռեժիսորական դեբյուտը[2]։ 2012 թվականի Plan de Table ֆրանսիական ռոմանտիկ կատակերգության ռեմեյքն է, հասանելի է դարձել 2020 թվականի ապրիլի 10-ին Netflix-ում։
Ջեքը փորձում է անել ամեն ինչ, որ իր քրոջ հարսանիքի օրը անցնի հարթ։ Անսպասելիորեն գործին խառնվում են նախկինը, անկոչ հյուրը, և բոլոր պլանները խառնվում են։
Ֆիլմի մասին առաջին անգամ հայտնի է դարձել 2019 թվականի ապրիլին։ Ֆիլմի նկարահանումները սկսվել են Հռոմում մայիսի 6-ին[3][4]։
2019 թվականի մայիսին Netflix-ը ձեռք է բերել ֆիլմի տարածման իրավունքները[2]։ Ֆիլմը թողարկվել է 2020 թվականի ապրիլի 10-ին[5]։
2020 թվականի հուլիսի դրությամբ ֆիլմը 31 % վարկանիշ ունի Rotten Tomatoes կայքում, որը հիմնված է 62 գրախոսությունների վրա՝ 4.81/10 վարկանիշով[6]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 100-ից 41 միավոր՝ հիմնված 17 գրախոսությունների վրա[7]։
|