Սթենլի Միդլթոն | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1919[1] |
Ծննդավայր | Նոթթինգեմշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | հուլիսի 25, 2009[2][1] (89 տարեկան) |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Նոթինգհեմի համալսարան |
Մասնագիտություն | վիպասան և գրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Թագավորական գրական ընկերություն |
Սթենլի Միդլթոն (անգլ.՝ Stanley Middleton, օգոստոսի 1, 1919[1], Նոթթինգեմշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 25, 2009[2][1]), բրիտանացի գրող, Բուքերյան մրցանակի դափնեկիր (1974)։
Սթենլին ծնվել է 1919 թվականին Նոթինգհեմշիրի կոմսության Բուլվել քաղաքում և կրթություն ստացել Նոթինգհեմի «Սթենլի Ռոադ» «High Pavement» դպրոցներում, իսկ հետագայում՝ Նոթինգհեմի համալսարանում։
Միդլթոնը սկսել է գրել համալսարանում։ 1958 թվականին հրապարակել է «Կարճ պատասխան» աշխատությունը։ Գրողի աշխատանքին զուգահեռ նա երկար տարիներ անգլերեն է դասավանդել «High Pavement» քերականական դպրոցում։ 1974 թվականին իր «Հոլիդեյ» վեպը արժանացել է Բուքերյան մրցանակի[4]։ 2008 թվականին լույս տեսել «Նրա երեք իմաստուն մարդիկ» վեպը, նրա 44-րդ և վերջին աշխատությունը, որը հրապարակվել է իր կենդանության օրոք։
Միդլթոնը հմուտ երգեհոնահար էր, նա պարբերաբար նվագում էր Բուլվելի Ռավենսվորթ փողոցի Սուրբ Մարկոսի Մեթոդիստական եկեղեցում և փոխարինում էր ուրիշներին, հաճախ Նոթինգհեմի Մենսֆիլդ Ռոուդ Մկրտական եկեղեցում։
2006 թվականին Միացյալ Թագավորությունում լույս տեսած «The Sunday Times» կիրակնօրյա թերթի թղթակիցը «Հոլիդեյ» վեպի առաջին գլուխները ուղարկել է մի շարք հրատարակիչների և գրական գործակալների, որպես լրագրողական հնարք։ Գրեթե բոլորը մերժել են։
«High Pavement» քերականական դպրոցում սովորելու տարիներին դասավանդել է է դերասան Փիթեր Բովելին։ 1980 թվականին Բովելսը դարձել է «Սա քո կյանքն է» հեռուստածրագրի հաղորդավարը, իսկ Սթենլի Միդլթոնը եղել է հաղորդման հյուր։
Միդլթոնը ամուսնացած է եղել Մարգարեթ Ուելչի հետ՝ 1951 թվականից մինչև մահ։ Նրանք ունեին երկու դուստր` Փենին և Սառան։ Իր կյանքի վերջին տարիներին նա տառապել է քաղցկեղով և մահացել է 2009 թվականի հուլիսի 25-ին` իր 90-ամյակից մեկ շաբաթ առաջ։
Պարզվել է, որ Միդլթոնը 1979 թվականին հրաժարվել Է Բրիտանական կայսրության շքանշանից։ Դա հայտնի է դարձել Տեղեկատվության ազատության մասին BBC-ի հարցումից հետո։ Այն ի հայտ եկավ BBC-ի կողմից Տեղեկատվության ազատության պահանջով։ Նա չէր կարծում, որ իրեն պետք է մեծարել միայն այն բանի համար, ինչ նա համարում էր իր աշխատանքը[5]։
Գեղարվեստական
Ոչ գեղարվեստական
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
|