Սթենֆորդի բանտային գիտափորձ անգլ.՝ The Stanford Prison Experiment | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | վավերագրական դրամա, ֆիլմ բանտի մասին և թրիլեր |
Հիմք | Լյուցիֆերի էֆեկտը |
Թվական | 2015 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Kyle Patrick Alvarez? |
Պրոդյուսեր | Brent Emery? |
Դերակատարներ | Լի Կի Հոն, Բիլլի Քրուդալ[1], Մայքլ Անգարնո[1], Էզրա Միլեր[1], Մոյզես Արիաս[1], Օլիվիա Թիռլբի[1], Քալլան ՄակՕլիֆ[1], Թայ Շերիդան[1], Ջոնի Սիմոնս[1], Քրիս Շեֆիլդ[1], Թոմաս Ման[1], Նելսան Էլլիս[1], Նիկոլաս Բրաուն[1], Ջեյմս Ուոք[1], Matt Bennett?[1], Լոգան Միլլեր[1], Jack Kilmer?[1], Jesse Carere?[1], Gaius Charles?[1], Մայլս Հեիզեր[1], Բենեդիկտ Սամուիլ[1], Ջեյմս Ֆրեչվիլ և Keir Gilchrist?[1] |
Երաժշտություն | Andrew Hewitt? |
Պատմվածքի վայր | Կալիֆոռնիա |
Նկարահանման վայր | Սան Ֆրանցիսկո և Լոս Անջելես |
Տևողություն | 122 րոպե |
«Սթենֆորդի բանտային գիտափորձ» (անգլ.՝ The Stanford Prison Experiment), 2015 թվականի ամերիկյան ֆիլմ որի ռեժիսորն է Քայլ Պատրիկ Ալվարեսը։ Սյուժեն հիմնված է Սթենֆորդի բանտային փորձի վրա, որն անցկացրել է Ֆիլիպ Զիմբարդոն 1971 թվականին։
Նախագիծը հայտարարվել է 2002 թվականին և մշակվել է տասներկու տարի, նկարահանումները սկսվել են 2014 թվականի օգոստոսի 19-ին Լոս Անջելեսում։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի հունվարին Սանդենս կինոփառատոնում, որտեղ այն ստացել է Ալֆրեդ Պ. Սլոանի մրցանակը[2][3]։ Ֆիլմը թողարկվել է սահմանափակ թողարկմամբ 2015 թվականի հուլիսի 17-ին[4]։ Ֆիլմը թողարկվելուց հետո, ընդհանուր առմամբ, դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից, որոնք գովաբանում էին ռեժիսորին, սցենարը և դերասանական խաղը։
Սթենֆորդի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ֆիլիպ Զիմբարդոն հոգեբանական փորձ է անցկացնում՝ որի խնդիրն էր պարզել նավաստիների շրջանում և նավատորմի ուղղիչ հաստատություններում առաջացող կոնֆլիկտների պատճառները։ Մասնակիցները հավաքագրվել էին թերթում տպագրված հայտարարության շնորհիվ։ Մասնակցության համար նրանց առաջարկվում էր օրական $15: Կամավորներին վիճակահանության միջոցով բաժանեցին 2 խմբի՝ կալանավորների և բանտային հսկիչների և տեղափոխեցին պայմանական բանտ, որը հատուկ գիտափորձի անցկացման նպատակով կառուցվել էր Սթենֆորդի համալսարանի հոգեբանության ֆակուլտետի նկուղում։ Գիտափորձը սկսելուց առաջ Զիմբարդոն «հսկիչներին» հրահանգավորեց, որպեսզի վերջիններս կալանավորների մոտ ստեղծեն վախի և միայնության զգացում, սակայն միևնույն ժամանակ հստակ հրահանգ կար կալանավորների նկատմամբ ոչ մի դեպքում չկիրառել ֆիզիկական բռնություն։ Ի հակառակ բոլոր ակնկալիքների՝ գիտափորձը հաշված օրերի ընթացքում ստացավ տարերային բնույթ։ Բանտային հսկիչների կողմից կալանավորները սկսեցին ենթարկվել սադիստական և վիրավորական վերաբերմունքի։
«Սթենֆորդի բանտային փորձ» ֆիլմի նախագիծն առաջին անգամ հայտարարվել է 2002 թվականին, երբ պրոդյուսեր Բրենթ Էմերին հանձնարարել է սցենարիստ Թիմ Թալբոտին գրել ֆիլմի սցենարը։ Ֆինանսավորման խնդիրները, 2007-2008 թվականների Ամերիկայի գրողների գիլդիայի գործադուլը և այլ դժվարություններ հետաձգեցին նախագիծը տասներկու տարով[6][7]։
2014 թվականի օգոստոսի 19-ին ֆիլմի աշխատանքներին միացել են Sandbar Pictures և Abandon Pictures ստուդիաները։ Նախագծին հրավիրվել է Քայլ Պատրիկ Ալվարեսը, որը դարձել է ֆիլմի ռեժիսորը, պրոդյուսերությանը միացել են Բրենտ Էմերին, Լիզի Ֆրիդմանը, Գրեգ Լիթլը, Լորեն Բրեթմանը և Բրայան Գերաթին[6]։
Ֆիլմը հիմնականում դրական արձագանքներ է ստացել։ Rotten Tomatoes կայքում 32 գրախոսությունների հիման վրա՝ 10-ից 6,8 միջին գնահատականով ֆիլմը ստացել է 78% գնահատական[8]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 73 միավոր 100-ից՝ հիմնված 15 քննադատների գրախոսությունների վրա[9]։
The Hollywood Reporter-ից Լեսլի Ֆելփերինը դրական է արտահայտվել ֆիլմի մասին՝ գրելով՝ «Չնայած բոլոր թերություններին, այն հարուստ, մտածելու տեղիք տվող ֆիլմ է, որը թեև բարդ է, սակայն զերծ չէ հումորից և տեսողական հաճույքներից»[10]։
The Guardian-ից Ջորդան Հոֆմանը ֆիլմին տվեց հինգ աստղերից չորսը և ասել է, որ «Ռեժիսոր Քայլ Պատրիկ Ալվարեսն արժանի է բոլոր գովասանքի այն բանի համար, թե ինչպես է նա սկսում այս ցնցող սցենարը»[11]։
Մրցանակ | Անվանակարգ | Ներկայացնող | Արդյունք |
---|---|---|---|
«Սանդենս» 31-րդ կինոփառատոն | Ժյուրիի գլխավոր մրցանակ (ԱՄՆ դրամատիկական) | Քայլ Պատրիկ Ալվարես և Թիմ Թալբոթ | Առաջադրված |
Ալֆրեդ Պ. Սլոանի խաղարկային ֆիլմի մրցանակ | Հաղթանակ[13] | ||
Վալդո Սոլթ Սցենարիստական մրցանակ (ԱՄՆ դրամատիկ) | Թիմ Թալբոթ | Հաղթանակ[12] |
|