Սիգնե Հեբբե | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 30, 1837[1][2] |
Ծննդավայր | Fryele, Värnamo Municipality, Յոնչյոպինգ, Շվեդիա[1] |
Մահացել է | փետրվարի 14, 1925[1][2] (87 տարեկան) |
Մահվան վայր | Էնգելբրեքտ, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[1] |
Գերեզման | Հյուսիսային գերեզմանատուն[3][4] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Ստոկհոլմի թագավորական օպերա |
Մասնագիտություն | դերասանուհի, օպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ և թատերական ուսուցիչ |
Ծնողներ | հայր՝ Կլեմենս Հեբե[1][5], մայր՝ Վենդելա Հեբե[1][5] |
Signe Hebbe Վիքիպահեստում |
Սիգնե Հեբբե (շվեդ.՝ Signe Hebbe, հուլիսի 30, 1837[1][2], Fryele, Värnamo Municipality, Յոնչյոպինգ, Շվեդիա[1] - փետրվարի 14, 1925[1][2], Էնգելբրեքտ, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[1]), շվեդ օպերային երգչուհի (սոպրանո) և ուսուցիչ։
Սիգնե Հեբբեն ծնվել է Վենդելա և Կլեմենս Հեբբեների ընտանիքում 1937 թվականին։ Երիտասարդ տարիքում նա մնացել է առանց հոր, որը սնանկանալով լքել է ընտանիքը և մեկնել արտասահման։
11 տարեկանում Սիգնեն ընդունվել է Թագավորական օպերային կից դպրոց։ Նա դերասանություն է սովորել Կարոլինա Բոկի մոտ, իսկ երաժշտություն սովորել է Լինդբլադի դաշնամուրի դպրոցում։ 1852-1854 թվականներին սովորել է Բեռլինի կոնսերվատորիայում։
Սիգնեն առաջին անգամ որպես դերասանուհի հանդես է եկել 1855 թվականին Թագավորական դրամատիկական թատրոնում։ Բայց նրա ձայնը համարվել է ոչ հարմար թատերական դերերի համար, ուստի նա շարունակել է սովորել երգեցողություն։ 1856 թվականին նա ընդունվել է Փարիզի կոնսերվատորիա, որտեղ նա դարձել է առաջին սկանդինավցի ուսանողը, որը ոսկե մեդալ է ստացել կոնսերվատորիայից։ Փարիզի կոնսերվատորիայում նա որոշ ժամանակ դասավանդել է պլաստիկա, և նրա ուսանողներից մեկը, երբ ժամանակավորապես փոխարինել է մեկ այլ ուսուցչի, Սառա Բեռնարն էր։ Հետագայում Սիգնեն Միլանում երգեցողության վարպետություն է սովորել Ֆրանչեսկո Լամպերտիի մոտ, իսկ թատերական արվեստ` Ադելաիդա Ռիստորիի և Էռնեստո Ռոսսիի մոտ։
Նրա դեբյուտը որպես օպերային երգչուհի տեղի է ունեցել Ֆրանկֆուրտում, 1861-1862 թվականներին նա հանդես է եկել Մանհեյմի ազգային թատրոնում։ 1864 թվականից մինչև 1879 թվականը Սինգեն ճամփորդել է Եվրոպայում, ելույթներ ունեցել Ստոկհոլմում, Կոպենհագենում, Փարիզում, Վարշավայում, Ժնևում, Միլանում, Հելսինկիում և Օսլոյում։ Նրա ներկայացումները քննադատվել են, քանի որ նա իր հերոսուհիներին տվել է ավելի մեծ անկախություն, քան թույլատրվում էր օպերային ավանդույթներով։
Սիգնե Հեբբեն նաև մանկավարժական գործունեություն է ծավալել։ 1871-1925 թվականներին նա ուսուցանել է երգեցողություն, 1877 թվականին նա բացել է իր սեփական դպրոցը, որտեղ դասավանդել է խոսքի, երգի, պլաստիկայի տեխնիկան։ 1883 թվականից աշխատել է Dramatens elevskola-ում (Թագավորական դրամատիկական թատրոնի դպրոց), 1886-1888 թվականներին դասավանդել է Շվեդիայի թագավորական երաժշտական ակադեմիայում, իսկ մոտ 1900 թվականին՝ Թագավորական դրամատիկական թատրոնում։ Նրա ուսանողների թվում եղել են Ջոն Ֆորսելը, Մատիլդա Յունգսեթդը և Կարոլինա Էստբերգը։
Սինգե Հեբբեն մահացել է Ստոկհոլմում, 1925 թվականին, 87 տարեկանում։ Նա թաղված է Նոռա գերեզմանատանը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիգնե Հեբբե» հոդվածին։ |
|