Քաղաքացիությունը | Գերմանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 25, 1972[1][2] (52 տարեկան) | ||
Ծննդավայր | Օյսկիրխեն, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն | ||
Հասակ | 174 սանտիմետր | ||
Քաշ | 72 կիլոգրամ | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
Պարգևներ
| |||
|
Սիլկե Ռոտենբերգ (գերմ.՝ Silke Rottenberg, հունվարի 25, 1972[1][2], Օյսկիրխեն, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Հանդես է եկել Գերմանիայի հավաքականում։ Աշխարհի կրկնակի չեմպիոն (2003 և 2007), Եվրոպայի եռակի չեմպիոն (1997, 2001, 2005), Ամառային օլիմպիական խաղերի կրկնակի բրոնզե մեդալակիր (2000, 2004, 2008)[3]։
Սիլկե Ռոտենբերգը չորս տարեկանում սկսել է ֆուտբոլ խաղալ «Էնցեն-Դուրշևեն» թիմի կազմում։ Ի սկզբանե հանդես է եկել պաշտպանի դիրքում։ Միայն տասնվեց տարեկանում մարզիչը նրան խորհուրդ է տվել իրեն փորձել որպես դարպասապահ։ Իր ակումբային կարիերայի ընթացքում հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են` «Գրյուն-Վայս Բրաուվայլեր»-ը (այժմ՝ «Քյոլն»-ը), «Շպորտֆրոյնդե»-ը, «Դույսբուրգ 2001»-ը, «Ֆրանկֆուրտ»-ը։ Պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2008 թվականի դեկտեմբերի 10-ին վնասվածքի պատճառով[4]։
1993 թվականի ապրիլի 7-ին ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշեց ԱՄՆ-ի դեմ խաղում։ Վերջին հանդիպումը հավաքականում անցկացրել է 2008 թվականի մայիսի 29-ին Ուելսի հավաքականի հետ[5]։ Հավաքականի կազմում դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն (2003 և 2007), Եվրոպայի եռակի չեմպիոն (1997, 2001, 2005), Ամառային օլիմպիական խաղերի կրկնակի բրոնզե մեդալակիր (2000, 2004)[3]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլկե Ռոտենբերգ» հոդվածին։ |
|