Սիմա Սամի Բահուզ

Սիմա Սամի Բահուզ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 26, 1956(1956-06-26) (68 տարեկան)
Քաղաքացիություն Հորդանան
ԿրթությունԻնդիանայի համալսարան, Հորդանանի համալսարան և Էսեքսի համալսարան
Մասնագիտությունդիվանագետ
Զբաղեցրած պաշտոններJordanian Permanent Representative to the United Nations in New York City? և Executive Director of UN Women?
 Sima Sami Bahous Վիքիպահեստում

Սիմա Սամի Բահուզ (հունիսի 26, 1956(1956-06-26)[1]), հորդանանցի դիվանագետ, 2016 թվականի օգոստոսից Միավորված ազգերի կազմակերպությունում Հորդանանի մշտական ներկայացուցիչ։

Վաղ տարիներ և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բահուզն ունի Հորդանանի համալսարանի անգլիական գրականության բակալավրի, Էսսեքսի համալսարանի գրականության և դրամայի մագիստրոսի և Ինդիանայի համալսարանի փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճաններ[2][3]։ Իր դիսերտացիան վերնագրված էր՝ «Հաղորդակցման քաղաքականություն և զարգացման պլանավորում․ Հորդանան Հեռուստատեսային Կորպորացիա․ (1988)»։

Բահուզը 1994-1995 թվականներին եղել է Ամմանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ղեկավար, իսկ 1996-1997 թվականներին՝ Սանաայում առողջապահության համաշխարհային կազմակերպության զարգացման խորհրդատու[2]։ 1997 թվականին վերադարձել է Հորդանան և մինչև 2001 թվականը զբաղեցրել է Թագավոր Հուսեյնի և Թագուհի Նուրի հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը, որից հետո դարձել է Թագավորական Հաշիմյանների դինաստիայի դատարանի լրատվության և տեղեկատվության ղեկավար և Աբդալլահ II թագավորի խորհրդական[2][4]։

2012 թվականից Բահուզը եղել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի գլխավոր քարտուղարի օգնական և Արաբական աշխարհում ՄԱԿԶԾ-ի (UNDP) տարածաշրջանային բյուրողյի համակարգող տնօրեն[5]։ 2016 թվականին նա նշանակվել է ՄԱԿ-ում Հորդանանի մշտական ներկայացուցիչ՝ փոխարինելով Դինա Քավարին, որը նշանակվել էր ԱՄՆ-ում Հորդանանի դեսպան[4]։

Հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բահուզն ամուսնացած է և ունի մեկ աղջիկ[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Sima Bahous». Huffington Post.
  2. 2,0 2,1 2,2 «New Permanent Representative of Jordan Presents Credentials». United Nations. 2016 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  3. «Secretary-General Appoints Sima Sami Bahous of Jordan Director of Regional Bureau for Arab States, United Nations Development Programme». United Nations. 2012 թ․ փետրվարի 22. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  4. 4,0 4,1 «Sima Bahous appointed Jordan's permanent representative to UN». Jordan Times. 2016 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  5. «Bahous: Politics Necessary for Achieving SDGs». International Peace Institute. 2016 թ․ հունիսի 30. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  6. «Ambassador». The Permanent Mission of the Hashemite Kingdom of Jordan to the United Nations. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.