Սիմեոն Ռադև բուլղար․՝ Симеон Радев | |
---|---|
Ծննդյան անուն | բուլղար․՝ Симеон Трайчев Радев |
Ծնվել է | հունվարի 19, 1879 |
Ծննդավայր | Resen, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | փետրվարի 15, 1967[1] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[1] |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
Մասնագիտություն | դիվանագետ, հրապարակախոս, պատմաբան, լրագրող, գրող, գրական քննադատ, իրավաբան և քաղաքական գործիչ |
Լեզու | բուլղարերեն և ֆրանսերեն[2] |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Ժնևի համալսարան և Գալաթասարայի վարժարան |
Պարգևներ | |
Ամուսին | Բիստրա Վինարովա |
Զավակներ | Trai͡an Radev? |
Simeon Radev Վիքիպահեստում |
Սիմեոն Ռադև (բուլղար․՝ Симеон Трайчев Радев, հունվարի 19, 1879, Resen, Օսմանյան կայսրություն - փետրվարի 15, 1967[1], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[1]), բուլղար պատմաբան, հրապարակախոս, լրագրող, դիվանագետ և գեղարվեստական քննադատ։ Պատմագրական «Ժամանակակից Բուլղարիայի կառուցողներ» աշխատության հեղինակ[3]։
Սիմեոն Ռադևը ծնվել է 1879 թվականի հունվարի 19-ին Ռեսենում, Օսմանյան կայսրություն։ Սովորել է Ստամբուլի «Գալաթասարայ» ֆրանսիական քոլեջում։
1903-1909 թվականներին եղել է «Вечерна поща» թերթի թղթակից։ Ակտիվ լուսաբանել է Ռուսաստանում 1905-1907 թվականների հեղափոխության դեպքերը։
1910-11 թվականներին հրապարակել է պատմագրական «Ժամանակակից Բուլղարիայի կառուցողներ» աշխատությունը, որը նվիրված է եղել Բուլղարիայի երրորդ կայսրության պատմության դեպքերին. Բեռլինի կոնգրեսին, Բուլղարիայի միասնական իշխանությանը և Արևելյան Ռումելիային, սերբ-բուլղարական պատերազմին, բուլղար-ռուսական դիվանագիտական կոնֆլիկտին, Ալեքսանդր Բաթենբերգի տապալմանը, նրա վերականգնմանը և գահից հրաժարմանը, Ստեֆան Ստամբոլովի կառավարությանը և Ռուսեում և Սիլիստրայում ցույցերին։
Առաջին և Երկրորդ Բալկանյան պատերազմներում մասնակցել է որպես սպա և ռազմական թղթակից։
1913 թվականից մինչև 1940 թվականը զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ.
Սիմեոն Ռադևը մահացել է 1967 թվականի փետրվարի 15-ին Սոֆիայում՝ 88 տարեկան հասակում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմեոն Ռադև» հոդվածին։ |
|