Սիմոն Պորտ Ժակմյուս ֆր.՝ Simon Porte Jacquemus | |
---|---|
Ծնվել է | հունվարի 16, 1990 (34 տարեկան) |
Ծննդավայր | Սալոն դե Պրովանս |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | ոճաբան և նորաձևության դիզայներ |
Ամուսին | Marco Maestri? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | jacquemus.com |
Simon Porte Jacquemus Վիքիպահեստում |
Սիմոն Պորտ Ժակմյուս (ֆր.՝ Simon Porte Jacquemus, հունվարի 16, 1990, Սալոն դե Պրովանս), ֆրանսիացի մոդելավորող և նորաձևության դիզայներ։ Նորաձևության Jacquemus բրենդի հիմնադիր։
Սիմոն Ժակմյուսը ծնվել է Ֆրանսիայի հարավում՝ Սալոն դե Պրովանսում։ Մեծացել է ֆերմերների համեմատաբար աղքատ ընտանիքում, տղայի դաստիարակությամբ հիմնականում զբաղվել է մայրը[1]։
2008 թվականին՝ 18 տարեկան հասակում, տեղափոխվել է Փարիզ, որտեղ մի քանի ամիս սովորել է Նորաձևության տեխնիկայի և արվեստի բարձրագույն դպրոցում (Esmod)՝ Օլիվիե Ռուստենի հետ միաժամանակ[2]։ Ապա թողել է ուսումը[3] հանուն Citizen K-ի նորաձևության ամսագրում նկարիչների հետ աշխատանքի գծով մենեջերի օգնականի պաշտոնի[4]։ Ավելի ուշ ավտովթարից մոր հանկարծակի մահը նրան դրդել է սկսել մոդելավորողի սեփական կարիերան[4]։
Նա 20 տարեկան էր, երբ ստեղծել է իր Jacquemus բրենդը[5], որի համար նման անվանում ընտրել է մոր օրիորդական ազգանվան պատճառով[3][6]։ Իր դիզայնները խթանել է՝ 2010 թվականին Փարիզում Վոգի նորաձևության երեկույթներից մեկի ժամանակ ընկերներին խնդրելով կրել իր ստեղծագործությունները[7]։ Այդպիսով նա ճանաչում է ձեռք բերել և արդեն 2012 թվականին հրավիրվել է իր հավաքածուն ներկայացնելու Փարիզի նորաձևության շաբաթում[5]։
Հավաքածուում օգտագործված կտորների մեծ մասը մատակարարում են արտահագուստի մատակարարները[6]։ Հագուստները հասարակ են, քիչ դետալներով, բայց օրգինալ[3]։ 2014 թվականին հավաքածու է մշակել «La Redoute»-ի համար։ 2015 թվականին Դելֆինա Արնոյի կողմից երիտասարդ հագուստի դիզայներների համար ստեղծված միջազգային մրցույթում ստացել է LVMH Prize-ի ժյուրիի հատուկ մրցանակը[8]։
2017 թվականին իր հավաքածուում ավելացրել է կոշիկի գիծը[9]։ 2018 թվականին հայտարարել է, որ զբաղվելու է նաև տղամարդու հագուստի դիզայնով․ առաջին գիծը թողարկվել է 2019 թվականին[4]։ Ի լրացում կոշիկների՝ մշակում է նաև գլխարկներ և պայուսակներ․ վերջիններիս դիզայնը հայտնի է դարձել ողջ աշխարհում[10]։
Հարազատ տարածաշրջանում նրա ներդրումը կայանում է «Ցիտրոն» ռեստորանի բացման մեջ, որը գտնվում է Լաֆայետ պատկերասրահում՝ Ելիսեյան դաշտերում, որը թողարկվել է 2019 թվականի մարտի 28-ին՝ նախկին «Virgin Megastore12»-ի փոխարեն[11]։
2019 թվականի հունիսի 24-ին նա կազմակերպել է շքերթ՝ նվիրված բրենդի տասնամյակին[12]։ Սայմոն Պորտը նորաձևության աշխարհի ներկայացուցիչներին հրավիրել է նարդոսի դաշտ և ներկայացրել իր նոր «Le coup de soleil» հավաքածուն[13]։
Նրա գարուն-ամառ 2021-ի «L'Amour» հավաքածուում առկա էին պարզության և ռոմանտիկայի թեմաները[6]։ «Ինչպես հասարակ գյուղական հարսանիք կամ բերքահավաքի տոն»,- ասել է նա ցուցադրությունից առաջ տված հարցազրույցում։ Շոուն COVID-19 համավարակի պատճառով անցկացվում էր Փարիզից մեկ ժամվա ճանապարհի վրա գտնվող ցորենի արտում։ Շոուին ներկա էին ընդամենը 100 հյուր[14]։
Սիմոն Ժակմյուսը բացահայտ համասեռական է[4]։ 2021 թվականի հունիսի 7-ին 4 տարի ծանոթությունից հետո ամուսնացել է իտալացի թվային գործակալ Մարկո Մաեստրիի հետ[15]։
LVMH ժյուրիի հատուկ մրցանակ (2015)[16]
Elle Style Awards մրցանակաբաշխության «Նորաձևության ռեժիսորի ընտրություն» մրցանակ (2017)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Պորտ Ժակմյուս» հոդվածին։ |
|