Սիմոն Սիմոնյան արմտ. հայ.՝ Սիմոն Սիմոնեան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 11 (24), 1914 |
Ծննդավայր | Այնթապ, Այնթապի սանջակ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Վախճանվել է | մարտի 11, 1986 (71 տարեկան) |
Վախճանի վայր | Բեյրութ, Լիբանան |
Մասնագիտություն | գրող, ուսուցիչ և հրապարակախոս |
Լեզու | հայերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Կրթասիրաց վարժարան (1930) |
Աշխատավայր | Հայկազյան ազգային վարժարան, Կյուլլապի Կյուլպենկյան վարժարան, Դարուհի Հակոբյան վարժարան, Հովակիմյան-Մանուկյան վարժարան և Սփիւռք |
Սիմոն Օվեի Սիմոնյան (մարտի 11 (24), 1914, Այնթապ, Այնթապի սանջակ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - մարտի 11, 1986, Բեյրութ, Լիբանան), սփյուռքահայ արձակագիր, դասագրքերի հեղինակ, խմբագիր, հրապարակախոս, մանկավարժ, բանասեր։ «Սփյուռք» շաբաթաթերթի և «Սևան» տպագրատան ու հրատարակչատան (Բեյրութ) հիմնադիրն է։
1930 թվականին ավարտել է Հալեպի Կրթասիրաց վարժարանը, 1935 թվականին՝ Անթիլիասի դպրեվանքը։ 1935-1946 թվականներին ուսուցչություն է արել Հալեպի Հայկազյան և Կյուլպենկյան վարժարաններում, 1946-1955 թվականներին՝ Անթիլիասի դպրեվանքում, 1947-1960 թվականներին, միաժամանակ՝ Բեյրութի Դարուհի Հակոբյան և Հովակիմյան-Մանուկյան վարժարաններում, 1946 թ. «Սևան» պարբերագրքի խմբագիր, 1947-1955 թվականներին՝ «Հասկ» թերթի խմբագրապետ, 1958-1974 թվականներին՝ «Սփյուռք» շաբաթաթերթի խմբագիր։ Մի շարք ժողովածուների («Լեռնականներու վերջալոյսը»[2], «Սիփանայ քաջեր»[3] (Ա և Բ հատորներ), «Լեռ եւ ճակատագիր»[4]) և վեպերի («Խմբապետ Ասլանին աղջիկը» և «Անժամանդրոս»)[5] հեղինակ է։
1955 թվականին Բեյրութում հիմնադրել է «Սևան» տպարանը[6] և նույնանուն «Սևան» հրատարակչությունը[7]) /Սևան տպարան/, որտեղ տպագրվել են շուրջ 500[8] դասագրքեր, գրական-գեղարվեստական, գիտաբանասիրական, թարգմանչական և բազմաբնույթ այլ գրքեր։
Սիմոնյանը կազմել է նաև հայոց պատմության, մայրենի լեզվի («Արագած», համահեղինակ՝ Օննիկ Սարգիսյան[9]), աշխարհագրության (համահեղինակներ՝ Երուանդ Պապայան և Օննիկ Սարգիսյան) և քերականության (համահեղինակ՝ Սարգիս Պալյան) դասագրքեր[10], գրել բանասիրական ուսումնասիրություններ («Արեւելահայ գրողներ», 1965, «Արեւելահայ գրականութիւն», 1965, «Հին հայ մատենագրութիւնը որպէս ենթահող արդի հայ գրականութեան», 1975, «Նորայայտ տաղասաց մը Ստեփանոս Դաշտեցի», 1981)։
{{cite book}}
: External link in |title=
(օգնություն)
{{cite book}}
: External link in |title=
(օգնություն)
{{cite book}}
: External link in |title=
(օգնություն)
{{cite book}}
: External link in |title=
(օգնություն)
{{cite book}}
: External link in |title=
(օգնություն)
|