Սինցիա Է․ Ռոզենցվայգ (անգլ.՝ Cynthia E. Rosenzweig, née Ropes[11]), մոտ 1958), ամերիկացիգյուղատնտես և կլիմայագետ, որն աշխատում է Կոլումբիայի համալսարանում տեղակայված ՆԱՍԱ-յի Գոդարդ տիեզերական հետազոտությունների ինստիտուտում։ Ռոզենցվայգն «օգնել է ուսումնասիրել կլիմայի փոփոխության և գյուղատնտեսության ոլորտը»[12][13]։ Ունի ավելի քան 300 հրատարակություն[14], ավելի քան 80 գրախոսված հոդվածներ, հեղինակել կամ խմբագրել է ութ գիրք[15]։ Նաև ծառայել է տարբեր կազմակերպություններում, աշխատել կլիմայի փոփոխության կառավարման պլաններ մշակելու ուղղությամբ Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի հետ գլոբալ մակարդակով, ինչպես նաև «Սենդի» փոթորկից հետո Նյու Յորք քաղաքում։
Ռատգերսի համալսարանի Քուք քոլեջն ավարտել է 1980 թվականին արվեստի ու գիտության բակալավրի կոչումով։ Ռոզենցվայգի ուշադրությունը գյուղատնտեսության վրա սևեռվել է 1969 թվականին, երբ նա ու իր ապագա ամուսինը ԻտալիայիՏոսկանա մարզում վարձել և շահագործել են ֆերմա, որտեղ խաղող և ձիթապտուղ են հավաքել և կենդանիներ բուծել՝ այծեր, խոզեր, բադեր և սագեր[16]։ Որոշել է վերադառնալ համալսարան՝ գյուղատնտեսություն սովորելու, 1983 թվականին Ռատգերսի համալսարանից ստացել գիտությունների մագիստրոսի կոչում[17]։ Աշխատանքի է անցել ՆԱՍԱ-յի Գոդարդ տիեզերական հետազոտությունների ինստիտուտում և արբանյակային տվյալներն օգտագործելով ուսումնասիրել մշակաբույսերը։ Դրանից հետո, 1991 թվականին Էմըրսթի Մասաչուսեթսյան համալսարանում Բուսական, հողային և բնապահպանական գիտությունների ոլորտում ստացել է Բ.գ.թ. կոչում[17]։
ՆԱՍԱ-յում աշխատելիս Ռոզենցվայգը նախաձեռնել է գյուղատնտեսության և քաղաքների վրա կլիմայի փոփոխության ազդեցության ուսումնասիրությունը[12]։ Ներգրավված է եղել բազմաթիվ աշխատանքային խմբերի կազմում, որոնք փորձել են գնահատել և հաստատել պլաններ կլիմայի փոփոխության կառավարման համար, որոնց թվում՝
Կլիմայի փոփոխության Նյու Յորքի քաղաքային հանձնաժողովի ամանախագահ,
ԱՄՆ գլոբալ փոփոխությունների հետազոտման ծրագրի կողմից ֆինանսավորվող «Կլիմայի փոփոխականության և փոփոխության հնարավոր հետևանքների ԱՄՆ-ի ազգային գնահատման Metropolitan East Coast տարածաշրջանային գնահատում» խմբի ամանախագահ,
Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի II աշխատանքային խմբի չորրորդ գնահատման հաշվետվության համակարգող առաջատար հեղինակ («Դիտարկված փոփոխություններ» բաժին)
Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի Կլիմայի փոփոխության և հողի հատուկ զեկույցի համակարգող առաջատար հեղինակ
Կլիմայի փոփոխության Նյու Յորքի քաղաքային հանձնաժողովի խորհրդի անդամ
Գյուղատնտեսական մոդելի համադրման և բարելավման ծրագրի համահիմնադիր և գործադիր կոմիտեի անդամ (AgMIP)