Սիսի։ Կայսրուհու դժվար տարիները գերմ.՝ Sissi – Schicksalsjahre einer Kaiserin | |
---|---|
Երկիր | Ավստրիա |
Ժանր | դրամա[1] և կենսագրական ֆիլմ |
Թվական | 1958 և 1957[2] |
Լեզու | գերմաներեն |
Ռեժիսոր | Էրնստ Մարիշկա[1][3] |
Պրոդյուսեր | Էրնստ Մարիշկա |
Սցենարի հեղինակ | Էրնստ Մարիշկա |
Դերակատարներ | Ռոմի Շնայդեր[4], Կառլհայնց Բյոմ[4], Մագդա Շնայդեր[4], Գուստավ Կնուտ[4], Ուտա Ֆրանց[4], Յոզեֆ Մայնրադ[4], Վալտեր Ռայեր[4], Վիլմա Դեգիշեր[4], Սենտա Վենգրաֆ, Էրիխ Նիկովից[4], Հանս Ցիգլեր, Կլաուս Կնուտ, Ալբերտ Ռյուպրեխտ[4], Պիտեր Նոյսեր, Էգոն ֆոն Յորդան[4], Կարլ Ֆոխլեր[4], Վալտեր Ռեգելսբերգեր, Guido Wieland?, Հերբերտ Պրիկոպա, Oskar Wegrostek?[4], Chariklia Baxevanos?[4], Հելենա Լաուտերբյոկ, Սյուզաննա ֆոն Ալմասի[4], Dorothea Neff?[4], Էրիկ Ֆրայ[4], Հանս Ունտերկիխեր, Կառլ Էհման[4], Փիթեր Վեկ, Սոնյա Սորել և Franca Parisi? |
Օպերատոր | Բրունո Մոնդի |
Երաժշտություն | Անտոն Պրոֆես |
Մոնտաժ | Alfred Srp? |
Պատմվածքի վայր | Վիեննա, Իտալիա և Հունաստան |
Տևողություն | 109 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Սիսսի. Կայսրուհու դժվար տարիները» (նաև՝ «Սիսի. Կայսրուհու ճակատագրական տարիները», գերմ.՝ Sissi — Schicksalsjahre einer Kaiserin), ավստրիական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանված է 1957 թվականին ռեժիսոր Էռնստ Մարիշկայի կողմից։ Ավստրիական կայսրուհի Ելիզաբեթի մասին կինոեռոլոգիայի վերջին մասը՝ «Սիսի» և «Սիսի երիտասարդ կայսրուհին» ֆիլմերից հետո, որի գլխավոր դերակատարին մարմնավորել է դերասանուհի վիեննական ծագմամբ գերմանա-ֆրանսիական Ռոմի Շնայդերը[5][6][7][8]։
Ֆիլմի ռեժիսոր Էռնստ Մարիշկան պլանավորել էր նկարահանել նաև չորրորդ ֆիլմը՝ Ավստրիայի կայսրուհի Էլիզբեթի և Ֆրանսիայի կայսրուհի Եվգենիայի միջև մրցակցության մասին, սակայն ռեժիսորը որոշեց մոռանալ իր մտադրության մասին, երբ Ռոմի Շնայդերից վերջնական պատասխան ստացավ այլևս Սիսիի դերում չնկարահանվելու մասին։ Այդուհանդերձ, Ռոմի Շնայդերը հետագայում ևս մեկ անգամ մարմնավորեց Էլիզաբեթ Բավարացու դերը՝ Լուկինո Վիսկոնտիի «Լյուդվիգ» ֆիլմում[5][8]։
Սիսին հեռանում է վիեննական պալատից և երկար ժամանակ բնակվում Հունգարիայում՝ Գյոդոլյեում։ Նա ավելի շատ ժամանակ է սկսում անցկացնել կոմս Դյուլ Անդրաշի, քան թե սեփական ամուսնու՝ Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի հետ։ Դա ասեկոսեների առիթ է տալիս, այն մասին, որ կայսրուհու սիրավեպի մեջ է հունգարական կոմսի հետ։ Կայսրը պայքարում է իր խանդի դեմ, բայց այնուամենայնիվ որոշում է մեկնել Հունգարիա, որպեսզի այնտեղից հետ վերցնի Սիսիին։ Դրանից առաջ նախօրեին կայացած պարահանդեսի ժամանակ Սիսիի ավագ քույրը՝ Ելենան սեր է խոստովանում Ֆրանց Յոզեֆ I-ին։ Ճիշտ նույն ժամանակ էլ Գյոդոլյեում կոմսի կազմակերպած խնջույքի ժամանակ Սիսիին հաջողվում է դեպի իր կողմը գրավել ավստրիական կայսեր ամենամեծ հակառակորդներից մեկի՝ կոմս Անդրաշի Բատյինիի ուշադրությունը։ Երբ անսպասելիորեն Սիսին վատ ինքնազգացողության մեջ է հայտնվում, և Անդրաշին ուղեկցում է նրան մաքուր մաքուր օդ շնչելու, նա անսպասելիորեն սեր է խոստովանում կայսրուհուն։ Սիսին հասկացնում է նրան, որ Անդրաշին գնահատում է որպես ընկեր, սակայն ինքը սիրում է Ֆրանցին և ոչ մի դեպքում չի դավաճանի նրան։ Որպեսի խուսափի ստեղծված իրավիճակի անհարմարությունից, Սիսին լքում է կոմսի տունը և մտադրվում դստեր հետ վերադառնալ Վիեննայա։ Ճանապարհի կեսին նա հանդիպում է Ֆրանց Յոզեֆին և զույգը որոշում է հանգստի մեկնել միասին[9][10]։
Սիսսիի մոտ կրկին առողջական խնդիրներ են ի հայտ գալիս, և անհանգստացած ամուսինը նրան բերում է Վիեննա։ Շուտով կայսրուհու անձնական բժիշկը՝ Զեբուրգերը, նրա մոտ հայտնաբերում է թոքերի ծանր հիվանդություն և տեղեկացնում է այդ մասին Ֆրանց Յոզեֆին։ Բժիշկը կայսերն ասում է, որ կնոջ առողջանալու հույս գրեթե չկա։ Ֆրանց Յոզեֆի մայրն անմիջապես առաջարկում է որդուն նոր կնոջ փնտրտուքներ սկսել, սակայն Ֆրանցը զայրույթով մերժում է այդ գաղափարը։ Սիսիի առողջության մասին մտածմունքները կայսրն ընկճախտի շեմին են հասցնում, սակայն Սիսին փորձում է հանգստացնել նրան՝ նշելով որ ամենայն ճշգրտությամբ կհետևի բժշկի տված ցուցումներին։ Նա Մադեյրա է մեկնում բուժման համար և բավական մտահոգվում է, քանի որ բուժումը սկզբնական շրջանում որևէ արդյունք չի տալիս։ Այնուամենայնիվ կայսրուհին մոր աջակցությամբ ամբողջովին բուժվում է Կերկիրայում[9][10]։
Դրանից հետո կայսրը կնոջ ուղեկցությամբ մեկնում է Իտալիա պաշտոնական շրջագայության, որտեղ Միլանի Լա Սկալայում նրանք վերնախավի կողմից կազմակերպված սադրանքի են ենթարկվում։ Միլանի ազնվականները ճոխ հագուստներ են հագցնում սեփական սպասավորներին և իրենց փոխարեն ուղարկում են թատրոն։ Երբ ավստրիական կայսերական զույգը ժամանում է, ամբողջ սրահը նախապես պայմանավորված լինելով սկսում է երգել «Բանտարկյալների երգը», որպեսզի ստիպեն վիրավորված Ֆրանց Յոզեֆին լքել օպերան։ Սիսսին փրկում է իրավիճակը, ծափահարելով կատարմանը, իսկ ավելի ուշ արժանապատվորեն մասնակցում է ընդունելությանը, երբ նրան հրավիրված ազնվականների փոխարենը ամբողջ արարողակարգային փփուլերով ընդունում են ազնվականների սպասավորները։ Վենետիկում նույնպես իտալացիներին չի գոհացնում կայսեր ժամանումը, և նրան դիմավորում են քար լռությամբ։ Կայսեր և կայսրուհու դեմ իտալացիների սառնությունը հալչում է ֆիլմի վերջին տեսարանում, և դրան օգնում է կայսերական ընտանիքի դստրիկը, ով մոր մոտ գնալու համար կայսերական հիմնի ներքո հանկարծակի դուրս է վազում Սան Մարկոյի հրապարակ, ուր կանգնած էր կայսրուհին։ Մոր և դստեր հուզիչ հանդիպման ականատեսները ողջունում են կայսրուհուն բարձրաձայն բղավելով՝ «Կեցցե՜ մայրը», «Կեցցե՜ Էլիզաբեթը»[9][10]։
|