Սիրալիր կատվիկ անգլ.՝ Kitty Foiled | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | ընտանեկան ֆիլմ և կինոկատակերգություն |
Շարքի մասն է | Թոմն ու Ջերին |
Ռեժիսոր | Ջոզեֆ Բարբերա |
Սցենարիստ | Յոզեֆ Բարբարա Ուիլյամ Հաննա |
Պրոդյուսեր | Ֆրեդ Քուիմբի |
Երաժշտություն | Սքոթ Բրեդլի |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Մետրո Գոլդվին Մայեր |
Դիստրիբյուտոր | Մետրո Գոլդվին Մայեր |
Տևողություն | 8 րոպե |
Շարք | Թոմն ու Ջերին |
Պրիկվել | The Invisible Mouse? |
Սիկվել | The Truce Hurts? |
Թվական | 1948 |
«Kitty Failed» (հայերեն՝ Սիրալիր կատվիկ), «Թոմ և Ջերի» անիմացիոն մուլտֆիլմի 34-րդ սերիան։ Համարվում է առանձին կարճամետրաժ մուլտֆիլմ։
Էպիզոդը թողարկվել է 1948 թվականին` Ամերիկայի Միացյալ Նահանգներում` «Metro-Goldwyn-Mayer» ընկերության կողմից։
Կարճամետրաժ մուլտֆիլմը սկսվում է նրանով, որ փոքրիկ տնային թռչունը իր վանդակից ականատես է լինում թե ինչպես է Թոմ կատուն ցանկանում ամեն կերպ բռնել փոքրիկ Ջերի մկանը։ Այդ ընթացքում Թոմը կոտրում է տան գույքը, կեղտոտում իրերը և մեծ վնասներ հասցնում։ Ի վերջո Թոմը բռնում է մկանը, որը քողարկվել էր բաժակի մեջ։
Ջերիի սիրտը սկսում է ուժեղ բաբախել։ Այն պահին երբ Թոմը ուզում էր փայտով հարվածել Ջերիին, փոքրիկ թռչնակը իր վանդակի հենարանը անջատում է վանդակից և այն բաց թողում Թոմի գլխին։
Թոմի գլուխը ցնցվում է, իսկ Ջերին փոխչելով մտնում է իր բույնը։ Թոմը թողնում է Ջերիին և ընկնում փոքրիկ թռչնակի հետևից։ Արագության տակ Թոմը չի նկատում դիմացի պատը և հարվածում պատին։
Պատին ամրացված ծաղիկները թափվում են Թոմի գլխին։ Թոմը սթափվում է և արագ բռնում դույլի մեջ թաքնված թռչնին։ Ջերիի օրինակով դեղին թռչնակի սիրտը ևս սկսում է արագ բաբախել։ Ջերին տեսնելով սա շտապում է օգնել թռչնակին, քանի որ վերջինս փրկել էր նրան։ Ջերին և թռչնակը փախչում են։
Նրանք մտնում են Ջերիի բնի մեջ։ Հենց Ջերիի բնի մեջ երկու կենդանիները ծանոթանում են միմյանց հետ, ընկերանում։ Այնուհետև հաջողություն մաղթում միմյանց և թռչունը հեռանում է իր բույնը։
Այդ ժամանակ հայտնվում է Թոմը և կուլ տալիս թռչնակին։ Ջերին կոտրելով Թոմի ատամները, փախցնում է իր նոր ընկերոջը վանդալ կատվի երախից։
Թոմը բարկանում է և հերթական անգամ շարունակվում է Թոմի, Ջերիի և թռչնակի փախուստը։ Ջերին և թռչնակը քողարկվում են վարագույրի հետևում։ Նրանք այդ ընթացքում կերպարանափոխվում են և ընդունում հնդկացու կերպար։ Թոմը չի էլ նկատում որ հագուստների հետևում թաքնված կենդանիները թռչնակը և Ջերին են և բարի ճանապարհ մաղթում նրանց։
Նրանց հեռանալուց որոշ ժամանակ անց Թոմը նկատում է այդ ամենի մասին և վազում նրանց հետևից։ Փոքրիկ կենդանիները փոխչում են։ Ջերին մտնում է սպիտակ արջի մորթուց կարված գորգի տակ։
Նրա հետևից է գնում նաւ Թոմը և Ջերիի միջնորդությամբ Թոմի գլուխը մնում է արջի ատամների տակ։ Հետո Թոմին է մոտենում հրացանով զինված թռչնակը և սպառնում կրակել։
Ջերին նույն ժամանակ մի լապտեր է գցում հատակին և Թոմին թվում է թե նրան կրակեցին։ Ջերին և Թռչնակը երջանիկ պարում են, սակայն հետո տեսնում որ Թոմը նորից հայտնվել է։ Ի վերջո նրանք հիմարեցնում են Թոմին և փախչել։ Բարկացած Թոմը Ջերիին բռնում է և կապում գնացքի գծերի վրա։
Հետո նա նստում է խաղալիք երկաթյա գնացքի վրա և ուղևորվում դեպի Ջերին։ Թռչնակը սարսափահար ծանր գունդը նետում է Ջերիի կողքին և հատակը վերածվում է փոսի։
Թոմը գնացքի գլուխն անցած անցնում է հատակի մեջ։ Լավ ընկերները՝ ընկերասեր թռչնակը և երախտապարտ մուկը դառնում են մտերիմ ընկերներ և ճաճորվում թռչնի տան ճոճանակի վրա[1]։
|