Սլովենիայի գրողների միություն

Սլովենիայի գրողների միություն
Տեսակգրական միություն
Երկիր Սլովենիա
Հիմնադրվածապրիլի 21, 1872
Պարգևներ
Կայքdrustvo-dsp.si/drustvo/drustvo.html

Սլովենիայի գրողների միություն (սլովեն.՝ Društvo slovenskih pisateljev), Լյուբլյանայում հիմնադրված սլովենացի գրողների շահույթ չհետապնդող ընկերություն։  

Սլովենիայի գրողների միությունը հիմնադրվել է 1872 թվականի ապրիլի 21-ին Լյուբլյանայում սլովենացի քահանա, գրող, մանկավարժ Դավորին Տրստենյակի նախաձեռնությամբ, ով դարձել է ընկերության առաջին նախագահը։ Իր գործունեության ընթացքում կազմակերպությունը հանդես է եկել տարբեր անուններով, իր ներկայիս անունը ստացել է 1968 թվականին՝ «Društvo slovenskih pisateljev»: Ընկերությունը գրական հարթակ է գրողների, բանաստեղծների, դրամատուրգների, էսսեիստների համար, ովքեր նպաստում են ընդհանուր սոցիալ-մշակութային հետաքրքրությունների զարգացմանը[1]։

Միության ջանքերով արտերկրում խթանվում է սլովեներեն գրականությունը։ Միջազգային գործունեության շրջանակներում ներառված են շփումները մշակութային հաստատությունների և գրողների միությունների հետ ամբողջ աշխարհում, համագործակցություն գրական ամսագրերի հետ[2]։ Միությունն ունի իր սեփական հրատարակչությունը՝ «Litterae slovenicae» (մինչև 1991 թվականը՝ «Le Livre Slovène»), որը հրատարակում է քաղվածքներ, բանաստեղծություններ, սլովենացի գրողների կարճ պատմվածքների թարգմանություններ՝ սլովենական գրականությունը հասանելի դարձնելով համաշխարհային լսարանի համար։

Միությունը շնորհում է ամենամյա Վիլենիցա մրցանակ Կենտրոնական Եվրոպայի հեղինակներին գրականության բնագավառում ձեռքբերումների համար։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում Վիլենիցա քարանձավում[3]։ 1986 թվականից միությունը շնորհում է նաև ամենամյա Յենկո մրցանակ՝ վերջին երկու տարիների սլովեներեն հրապարակված լավագույն բանաստեղծական հավաքածուի համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «History of the Slovene Writers' Association». Slovene writers' portal (Slovenian). DSP Slovene Writers' Association. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Slovenia Culture Profile, a site was created in partnership with the Ministry of Culture of Slovenia and the British Council Slovenia
  3. «Vilenica Festival official site». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.