Սկաուտներն ընդդեմ զոմբիների անգլ.՝ Scouts vs. Zombies | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | սարսափ ժանրի կատակերգություն, սարսափ ֆիլմ[1][2], կատակերգություն զոմբիների մասին, կինոկատակերգություն և ապոկալիպտիկ ֆիլմ |
Թվական | հոկտեմբերի 30, 2015[1][2] և նոյեմբերի 12, 2015[3][4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Christopher Landon?[5] |
Պրոդյուսեր | Էնդի Ֆիքման[5] |
Սցենարի հեղինակ | Christopher Landon?[6] և Carrie Lee Wilson?[6] |
Դերակատարներ | Թայ Շերիդան[7][8][2][…], Լոգան Միլլեր[7][8][2][…], Դևիդ Քոքներ[7][8][2], Հելսթոն Սեյջ[7][8][2], Քլորիս Լիչմեն[7][8][2], Պատրիկ Շվարցենեգեր[7][8], Բլեյք Անդերսոն[7], Elle Evans?[7], Zale Kessler?[7], Tony Gardner?[7], Jeremy Dunn?[7], Sara Malakul Lane?[7][8] և Sarah Dumont? |
Օպերատոր | Բրենդոն Թրոսթ |
Երաժշտություն | Մեթյու Մարգեսոն |
Մոնտաժ | Ջիմ Փեյջ |
Պատմվածքի վայր | Կալիֆոռնիա |
Նկարահանման վայր | Լոս Անջելես |
Կինոընկերություն | Paramount Pictures |
Տևողություն | 92 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Սկաուտները ընդդեմ զոմբիների» (անգլ.՝ Scouts Guide to the Zombie Apocalypse), 2015 թվականին ռեժիսոր Կրիստոֆեր Բո Լենդոնի կողմից նկարահանված ամերիկական սարսափ ժանրի կատակերգություն։
Ֆիլմի իրադարձությունները սկսվում են գիշերը` Biotine ընկերության լաբորատորիայում, որտեղ աշխատում է անփույթ հավաքարար Ռոնը (Բլեկ Անդերսոն)։ Հայտնվելով լաբորատորիայում, նա պատահաբար արթնացնում է տարօրինակ մաշկի գույն ունեցող մարդու, ով էլ սպանում է նրան, վերածվելով զոմբիի։ Այնուհետև Ռոնը կծում է լաբորատորիայի աշխատակցուհուն։
Երեք ընկերներ ապրելով ամերիկական փոքրիկ քաղաքում և անդամակցում են սկաուտների շարքին, որը ղեկավարում է ավագ սկաուտ Ռոջերսը (Դևիդ Կոկներ)։ Երեկոյան նրանցից մեկը, Օգգին (Ջոուի Մորգան), պետք է ստանար սկաուտների մեծ մրցանակը` Կոնդորի Նշանը։ Արարողությունը պետք է կայանար երեկոյան` անտառում։ Բենը (Թայ Շերիդան) և Կարտները (Լոգան Միլլեր) վաղուց որոշել էին հեռանալ սկաուտներից, բայց չէին կարողանում դրա մասին հայտնել ընկերոջը։ Սկաուտների խմբից հեռանալու խոսակցության ժամանակ նրանք բախվում են եղջերուի հետ։ Երբ ընկերները փոխում են անիվները, նրանց կողքով անցում է մի մեքենա, որի մեջ նստած էին նրա քույր` Կարտեր Կենդելին և իր ընկերները, որոնք էլ սկաուտներին հրավիրում են ավագ դպրոցականների գաղտնի երեկույթին։ Այդ ժամանակներում, խփած եղջերուն անհասկանալի կերպով անհետանում է։ Երբ սկաուտները (շրջանցելով անթույլատրելի ալկոհոլային վաճառքը անչափահասներին օրենքը) փորձում են գնել խանութից գարեջուր, ծանոթանում են հմայիչ Դենիզի (Սառա Դյումոն) հետ, ով աշխատում էր տեղի գիշերային ակումբում։ Այդ ժամանակ Օգգին մեկնում է անտառ, որպեսզի ավերի ճամբարը։
Ավագ սկաուտ Ռոջերսը դեպի ճամբարի ճանապարհին սկզբից հանդիպում է գործընկերոջ Biotione կրծքանշանին, իսկ այնուհետև հանդիպում է եղջերու-զոմբիին (որին հարվածել էին սկաուտները), ով փորձում էր կրծել նրա կոկորդը։ Սկաուտը սպանում է եղջերուին, դանակով հարվածելով նրա աչքին, բայց դառնում է լաբորատորիայի զոմբիի զոհ։
Անտառային ճամբարում սկաուտները պառկում են քնելու, բայց Կարտերը սադրում է Բենային գնալ ավագ դպրոցականների երեկույթին։ Երբ ընկերները նստում են մեքենա, տեսնում են Օգգիին, ով հասկացել էր նրանց «դավաճանության» մասին։ Վիրավորված Օգգին հեռանում է, իսկ Բենը և Կարտերը գնում են քաղաք։ Նրանք ուշադրություն են դարձնում այն բանին, որ ուրբաթ երեկոյան զարմանալի կերպով քաղաքը դատարկ է։ Կարտները տեսնում է, որ գիշերային ակումբի դռենրի մոտ չկա թիկնապահ և առարկում է ընկերոջը մտնել այնտեղ։
Ակումբում նրանց վրա հարձակվում է զոմբի-պարուհին և զոմբի-թիկնապահը։ Կարտները մերկապարուհու հետ հաշիվները մաքրում է, ապակե շշով հարվածելով նրա գլխին, իսկ թիկնապահին Դենիզը սպանում է կրակելով հրացանից։ Այդ ժամանակ Օգգին այցելում է ավագ սկաուտ Ռոջերսի տուն, որտեղ նրա վրա հարձակվում է նախկին սկաուտը, ով դարձել էր զոմբի։ Օգգին վառում է Ռոջերսին և կապում է նրան աթոռից։
Բենը, Կարտները և Դենիզը մեկնում են ոստիկանական բաժին, որտեղ տեսնում են քաղաքի էվակուացիայի հայտարարությունը։ Նրանք փորձում են հեռանալ, բայց զոմբիների բանակը սկսում է հետապնդել նրանց, իսկ նրանք թաքնվում են բանտային խցում։ Ընդ որում նրանց մոտ չկար նաև բանալի։ Հանկարծակիորեն զոմբիները հեռանում են, լսելով փողոցից եկող բարձր երաժշտություն։ Բենը փորձում է փրկել իր ընկերներին, նա շվաբրայից և պահպանակից պատրաստում է կարթաձող, որպեսզի հասնի պատից կախված բանալիին։ Նրան դա գրեթե հաջողվում է. դուրս եկած Օգգին ոտքի անհաջող շարժումով բանալին քցում է կոյուղու մեջ։ Այնուամենայնիվ Օգգին գրչահատով կարողանում է բացել փականը։
Քաղաքից ոտքով հեռանալով, ընկերները հանդիպում են զոմբի-երկրպագու Բրիթնի Սփիրսին, ում սպանում է կապրալ Ռիվը (Հիրամ Ա. Մյուրեյ)։ Ռիվսը քաղաքով շրջում է ռազմական ճանապարհատրանսպորտային HMMWV մեքենայով և փնտրում է կենդանի մնացած մարդկանց։ Ընկերները հայտնում են նրան, որ քաղաքում դեռևս մնացել են կենդանի ավագ դպրոցականներ, որոնք գնացել էին գաղտնի երեկույթի։ Այնուամենայնիվ, երբ փրկարարները հասնում են ցույց տված հասցեի մոտ, տեսնում են այնտեղ թափոնների վերամշակման գործարան (այնպես, որ Կենդալլի ընկերները տվել են սխալ կոորդինատներ)։ Այդ ժամանակ վիրավոր կապրալը վերափոխվում է զոմբիի և հարձակվում է Դենիզի վրա։ Ընկերները նրա հետ լուծում են բոլոր հարցերը և որոշում են շարունակել իրենց ճանապարհը։ Ռազմական ռադիոյով նրանք լսում են, որ 2 ժամ հետո քաղաքը կշրջապատեն գորգաձև ռմբակոծիչները։
Կարտերը ասում է, որ նրանք ստիպված կլինեն վերադառնալ քաղաք և գտնել իր քրոջ օրագիրը, որտեղ կարող է լինել երեկույթի անցկացման ճշգրիտ վայրը։ Ընկերները մեկնում են Կարտերի տուն և անցնում են որոնողական աշխատանքների։ Քանի դեռ առաջին հարկում Կարտերը և Օգգին զոմբի-հարևան տիկին Ֆիլդերի հետ լուծում էին իրենց հաշիվները, Բենի և Դենիսի միջև ռոմանտիկական տեսարան է ընթանում, որի ժամանակ աղջիկը ցույց է տալիս նրան, թե ինչպես է պետք համբուրվել։ Երբ տան վրա հարձակվում են զոմբիիների ամբոխը, սկաուտները և Դենիզը փրկվում են,բատուտով թռնելով ցանկապատից այն կողմ։ Ընդ որում Բենը հասցնում է գտնել Կենդալլի օրագիրը։ Ցանկապատից այն կողմ, օրիորդ Ֆիլդերի տանը սկաուտներին հանդիպում է զոմբիի վերածված կատուն։ Հեռանալով քաղաքից, խումբը բաժանվում է։ Դենիզը մոտոցիկլետով մեկնում է ռազմական օգնություն փնտրելու, իսկ սկաուտները մեկնում են երեկույթին, ճանապարհին մտնելով շինարարական գիպերմարկետ և ով ինչով կարող էր զինվում է։
Ավագ դպրոցականների երեկույթը իրականում եռուզեռ է, երբ շենքի նկուղում ընթանում էր սեռական անզսպվածության տեսարան, հենց այդ ժամանակ էլ նրանց միանում են զոմբիները։ Այդ ժամանակ Կենդալլը չի հասկանում, որտեղ է իր եղբայրը և վեճ է բռնվում իր ընկեր Ջեֆֆի հետ (Պատրիկ Շվարցենեգեր) այն բանի համար, որ նա Կարտներին տվել էր ոչ ճշգրիտ կոորդինատներ։ Երեկույթին հայտնվում են զոմբիներ և սկսում է քաոս։ Կենդալլը վազում է ելքի մոտ, բացելով դուռը նա միայն տեսնում է ավելի շատ զոմբիների, որոնք գալիս էին քաղաքից։
Այդ պահին մեկ այլ ելքի մոտ հայտնվում են սկաուտների երեք հոգանոց ընկերները, որոնց սկսում են սպանել զոմբիներին։ Բենը զոմբիի վերածված Ջեֆֆի հետ հաշիվները մաքրում է և փրկում է Կենդալլին։
Երբ սկաուտների մոտ ավարտվեցին զինամթերքը, նրանք դպրոցականներին դուրս բերեցին շենքից, իսկ հենց նրանք զոմբիների ուշադրությունը գրավում են իրենց վրա։ Վազքով հասնելով սպորտզալ, նրանք հասկանում են, որ սենյակից ուրիշ ելք չկա։ Օգգին հակված էր պայթեցնել իրեն և բոլոր զոմբիներին պատրասված ռումբի օգնությամբ, բայց թափոնների վերամշակման գործարանում հայտնվում է Դենիզը, ով ցույց է տալիս նրանց ելքը։ Իջնելով ներքև, սկաուտները տեսնում են մեծ պայթյուն, և նաև իրենց նախկին ավագ սկաուտին։ Քանի դեռ նրանք զոմբիներին սպանելու համար առարկա էին գտնում, նրա ոտքերի տակ ընկնում է նռնակ. այդ զինվորականների օգնություն էր։
Ֆիլմի եզրափակչում քաղաքի էվակուացված բնակիչները գտնվում են ռազմական բազայում։ Դենիզը հրում է Բենային Կենդալլի կողմը, դպրոցականները գնում են նրանց դեմ հանդիման, Բենը համբուրում է Կենդալլին։ «Ո՞վ ես դու» - հարցնում է նրան աղջիկը։ «Ես պարզապես սկաուտ եմ», — պատասխանում է նրան Բենը։
Դերասան | Դեր |
---|---|
Թայ Շերիդան | Բեն Գուդի |
Լոգան Միլլեր | Կարտներ Գրանտ |
Ջոուի Մորգան | Օգգի Ֆոստեր |
Դյումոն Սառա | Դենիզ Ռուսսո |
Դևիդ Կոկներ | ավագ սկաուտ Ռոջերս |
Հելստոն Սեյջ | Կենդալլ Գրանտ |
Պատրիկ Շվարցենեգեր | Ջեֆֆ |
Կլորիս Լիչմեն | օրիորդ Ֆիլդեր |
Lenta.ru-ի տեսաբան Դենիս Ռուզաևի կարծիքով ֆիլմի ստեղծողները «փորձել են միաձուլել զոմբի-հորորը և դեռահասական սեքս-կատակերգությունը, բայց իրականում նրանց չի հաջողվել անել և ոչ մեկը»[9]։
«Հայտնի» տեսաբան Անաստասիա Ռոգովան հայտնում է, որ յուրաքանչյուր հեղինակ, ով վերցնում է իր վրա զոմբի-հորորի պատմություն, ապա նրան ոչ այնքան հեշտ աշխատանք է սպասվում, «ստեղծել այնպիսի զոմբիներ, որոնք այդպես էլ չեն եղել»։ Քննադատ Լենդոնի կարծիքով այս ֆիլմը ամբողջապես հաջողված է, սակայն «նրա զոմբիները ոչ միայն ուտում են կենդանի մարդկանց, այլ նաև երգում են Բրիթնի Սփիրսի հիթերը, կրակում են ատրճանակից և պարում են գիշերային ակումբի պարեր»։ Բացի դրանից ֆիլմում գոյություն ունի նաև զոմբի-եղջերու և զոմբի-կատու[10]։
Rotten Tomatoes կայքում, ֆիլմը ստացել է 45 % վարկանիշ, հիմնականում ստանալով 74 քննադատների կարծիք։ Միահամուռ արդյունքով ֆիլմը 10 միավորից հավաքել է 4.7-ը[11]։
|