Սկուբի Դուն և սամուրայի թուրը անգլ.՝ Scooby-Doo! and the Samurai Sword | |
---|---|
Տեսակ | հեռուստաֆիլմ, կինոնկար և անիմացիոն հեռուստատեսային ֆիլմ |
Ժանր | սարսափ ժանրի կատակերգություն, միստիկ ֆիլմ, կինոկատակերգություն և դետեկտիվ ֆիլմ |
Գործողության վայր | Ճապոնիա |
Հիմնված է | What's New, Scooby-Doo?? |
Շարքի մասն է | Սկուբի-Դու |
Ռեժիսոր | Christopher Berkeley? |
Հնչյունավորում | Ֆրենկ Ուելքեր, Քեյսի Քեյսեմ, Գրեյ Դելայլ, Քելլի Հու, Քևին Մայքլ Ռիչարդսոն, Սաբ Սիմոնո, Գեդդե Վատանաբե, Կիոն Յանգ, Ջորջ Տակեյ և Բրայան Քոքս |
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Warner Home Video և Warner Bros. Animation |
Դիստրիբյուտոր | Warner Home Video և Նեթֆլիքս |
Տևողություն | 72 րոպե |
Շարք | Սկուբի-Դու |
Պրիկվել | Սկուբի Դուն և գոբլինների արքան |
Սիկվել | Scooby-Doo! Abracadabra-Doo? |
Թվական | 2009 և 2008 |
scoobydoo.kidswb.com/samuraisword/ |
«Սկուբի Դուն և սամուրայի թուրը» (անգլ.՝ Scooby-Doo and the Samurai Sword), 2009 թվականի ամերիկական լիամետրաժ մուլտֆիլմ Սկուբի Դուի ֆրանշիզայից։
Պարոն Տակագավայի թանգարանում կենդանանում է Սև Սամուրայի ուրվականը։
Դաֆնի Բլեյքը պատրաստվում է Միսս Միրիմոտոյի մարտարվեստի մրցաշարին։ Այնտեղ մասնակցում է նաև նրա ընկերուհի և միսս Միրիմոտոյի աշակերտը՝ Միյումին։
Մրցաշարի առաջին օրից հետո այն կղզում, որտեղ իրականացվում է մրցույթը, նինդձյաների բանակի հետ հայտնվում է Սև Սամուրայի ուրվականը, որպեսզի գողանա տաճար տանող ճակատագրի մագաղաթը, որտեղ պահվում է բախտի թուրը։ Սկուբի Դուի թիմը զբաղվում է այդ գործով և որոշում է խանգարել Սև Սամուրային։
Հերոս | Դերասան |
---|---|
Սկուբի Դու | Ֆրենք Ուելկեր |
Շեգգի | Քեյսի Քեյսեմ |
Ֆրեդ Ջոնս | Ֆրենք Ուելկեր |
Դաֆնի Բլեյք | Գրեյ Դելայլ |
Վելմա Դինքլի | Մինդի Կոն |
Միյումի | Քելլի Հու |
Տիկին Միրիմոտո | Քելլի Հու |
Պարոն Տակագավա | Սաբ Սիմոնո |
Սոջո | Քևին Ռիչարդսոն |
Սամուրայ ծերունի | Ջորջ Տակեյ |
Կանաչ վիշապ | Բրայան Կոկս |
Քենջի | Գեդդե Վատանաբե |
DVD Talk-ից Դեյվիդ Ուոքերը գովաբանեց մուլտֆիլմում անիմացիան[1]։ Den of Geek-ից Մարկ Օկլին ֆիլմին տվել է 5 աստղից 3-ը, ինչպես նաև գովել է անիմացիան, սակայն նշել, որ այն «մի քիչ հնաոճ» է[2]։
Մուլտֆիլմը բերեց ավելի քան 6 միլիոն դոլարի DVD վաճառք[3]։