Սյուզան Մուբարաք արաբ․՝ سوزان مبارك | |
Կրթություն՝ | Կահիրեի ամերիկյան համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | փետրվարի 28, 1941 (83 տարեկան) |
Ծննդավայր | Էլ Մինիա, Եգիպտոս |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Ի ծնե անուն | արաբ․՝ سوزان صالح ثابت |
Ամուսին | Հոսնի Մուբարաք |
Զավակներ | Ալաա Մուբարակ և Գամալ Մուբարակ |
Պարգևներ | |
Սյուզան Մուբարաք (ի ծնե՝ Սաբեթ, արաբ․՝ سوزان مبارك, փետրվարի 28, 1941, Էլ Մինիա, Եգիպտոս), Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կինը։
Սյուզան Մուբարաքը ծնվել է 1941 թվականի փետրվարի 28-ին եգիպտական Էլ Մինիա քաղաքում՝ եգիպտացու և վալլիացու ընտանիքում։ Սովորել է Կահիրեի Սուրբ Կլարայի դպրոցում։ 1977 թվականին Կահիրեի ամերիկյան համալսարանում ստացել է քաղաքական գիտությունների բակալավրի աստիճան, իսկ 1982 թվականին դարձել է տնտեսագիտության մագիստրոս՝ պաշտպանելով դիսերտացիան «Եգիպտական քաղաքում սոցիալական ազդեցության ուսումնասիրում» թեմայով։ 1977 թվականին նա հիմնադրել է Integrated Care Society բարեգործական ընկերությունը, որը գլխավորում է մինչ օրս։
1958 թվականին Սյուզանն ամուսնացել է Հոսնի Մուբարաքի հետ։ 1981 թվականի հոկտեմբերի 13-ին մուսուլման ծայրահեղականների կողմից նախագահ Անվար Սադաթի սպանությունից հետո Հոսնի Մուբարաքը ընտրվել է Եգիպտոսի նախագահ։ Տիկին Մուբարաքը շարունակել է ակտիվորեն զբաղվել բարեգործությամբ և երեխաների ու կանանց իրավունքների համար պայքարով։ 1988 թվականին Եգիպտոսի նախագահի կինը Իրաքում ականատես է եղել հանցագործության. նրա պատվին հանդիսավոր ընդունելության ժամանակ Սադդամ Հուսեյնի որդի Ուդեյը սպանել է իրանի նախագահի թիկնապահին[2]։
Ներկայումս Սյուզան Մուբարաքը «Մայրության և երեխայության ազգային խորհրդի» անդամ է, գլխավորում է երիտասարական գրականության կոմիտեն և «Գրագիտությունը բոլորի համար» շարժումը, հովանավորում է մանկական կրթական «Սեզամ փողոց» հեռուստասերիալի եգիպտական տարբերակի ստեղծմանը, Եգիպտոսում և Աֆրիկայի այլ երկրներում կանանց թլպատման բարբարոսային սովորության դեմ վարում է ակտիվ պայքար։ Սյուզանի մասնակցությամբ Եգիպտոսում նրա անունով ստեղծվել է մանկական թանգարան։
1998 թվականին Արվեստի և գիտության եվրոպական ակադեմիայի կողմից կանանց և երեխաների իրավունքների համար պայքարում ներդրման համար արժանացել է հանդուրժողականության մրցանակի։ 2000 թվականի փետրվարից Կահիրեի ամերիկյան համալսարանի հումանիտար գիտությունների պատվավոր դոկտոր է։ Ակտիվ բարեգործական գործունեության համար ժողովուրդը նրան անվանում է Մայր Սյուզան։
Ունի երկու տղա՝ Ալա և Համալ։
2009 թվականի մայիսին կորցրել է միակ թոռ Մուհամեդին։