![]() | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1916 |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1] |
Մահացել է | փետրվարի 16, 2009[2] (92 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Սյուզաննա ֆոն Ալմասի (գերմաներեն՝ Susanne von Almassy, հունիսի 15, 1916, Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1] - փետրվարի 16, 2009[2], Վիեննա, Ավստրիա[1]), թատրոնի և կինոյի ավստրիացի դերասանուհի[3]
Սյուզաննան ծնվել է զինվորական սպայի ընտանիքում։ Վիեննայի Universität für Musik und darstellende Kunst համալսարանում հմտացել է երգչուհու և դերասանական արվեստների մեջ, որից հետո դերակատարումներով հանդես է եկել գերմանական Գերա, Խեմնից, Համբուրգ քաղաքների թատրոններում։ Կինոյում սկսել է նկարահանվել 1943 թվականից։ Այդ ասպարեզում առաջինը Der Engel mit dem Saitenspiel ֆիլմն էր, որտեղ նա հանդես է եկել Հանս Զյոնկերի, Հերտա Ֆայլերի հետ[4]։ 1946 թվականին դերասանուհին տեղափոխվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա, խաղացել Volkstheater-ի, Burgtheater-ի, Theater an der Wien-ի բեմերում։ Մեկ հարյուրյակից ավելի կերպարներ է մարմնավորել՝ հանդես գալով Նոել Քովարդի, Էժեն Սկրիբի, Անտոն Չեխովի, Վիլյամ Շեքսպիրի, Գոտհոլդ Էֆրաիմ Լեսինգի թատերգություններում։ Բացի այդ, նկարահանվել է ավելի քան քսան գեղարվեստական, նաև՝ հեռուստատեսային ֆիլմերում։ Ավստրիայի թատերական ու կինոարվեստների զարգացման գործում ներդրած ավանդի համար նրան շնորհվել են բարձր պարգևներ ու մրցանակներ. 1970 թվականին՝ Kainz-Medaille, 1988-ին՝ Goldenen Ehrenzeichen des Landes Wien, 1999-ին՝ Österreichisches Ehrenzeichen und Österreichisches Ehrenkreuz für Wissenschaft und Kunst:
Սյուզաննան Theater an der Wien թատրոնի երկարամյա, վաստակաշատ դերասան և բեմադրիչ Ռոլֆ Կուչերայի կինն էր։
|