Սյուրեյա օպերային թատրոն | |
---|---|
Տեսակ | օպերային թատրոն, կինոթատրոն և մշակութային կենտրոն |
Երկիր | Թուրքիա |
Գտնվելու վայրը | Ստամբուլ |
Հիմնադրման ամսաթիվ | 1927 |
Ճարտարապետ | Գեղամ Գավաֆյան |
Կայք | sureyyaoperasi.org |
Süreyya Opera House Վիքիպահեստում |
Սյուրեյա օպերային թատրոն, նաև անվանում են Սյուրեյա մշակութային կենտրոն (թուրքերեն՝ Süreyya Operası or Süreyya Kültür Merkezi), օպերային թատրոն, որը գտնվում է Ստամբուլի Կադըկոյ թաղամասում։
Կառույցը նախագծվել է հայ ճարտարապետ Գեղամ Գավաֆյանի կողմից (Kegam Kavafyan)[1]՝ Ստամբուլի քաղաքապետ Սուրեյ Իլմենյայի հանձնարարականով։ 1927 թվականին Ստամբուլի ասիական հատվածում ստեղծվել է առաջին երաժշտական թատրոնը։ Սակայն նորակառույց մշակութային կենտրոնում ներկայացումներ չէին բեմադրվում, քանի որ տարածքը մեծ չէր և համապատասխան սարքավորումները բացակայում էին։ Կառույցը որոշ ժամանակ օգտագործվել է որպես կինոթատրոն։ Եվ միայն 2007 թվականի վերջում վերանորոգումից հետ այստեղ սկսեց գործել օպերային թատրոնը։
Սուրեյ փաշան սկսել է մշակութային կենտրոնի շինարարությունը 1924 թվականին Կադըկոյում, որը գտնվում է Ստամբուլի ասիական հատվածում։ Նպատակը մշակութային և հասարակական միջոցառումների անցկացումն էր։ Եվրոպա կատարած այցելությունների ժամանակ փաշան հմայվել է եվրոպական օպերային ճարտարապետությամբ։ Շենքի արտաքին տեսքը մեծ ներազդեցություն է ունեցել թուրքական ճարտարապետական մշակույթի վրա։ Կառույցի ճեմասրահը հիշեցնում է Փարիզ Ելիսեյան պալատի ճեմասրահը։ Ներքին կահավորանքը արված է հիմնականում գերմանական ոճով։ Սուրեյ Իլմենյայի հրամանով կառույցի ճարտարապետ է նշանակվել Գեղամ Գավաֆյանը։ Կառուցումը ավարտվել է 1927 թվականին[1]։«Süreyya Opereti» (անգլ.՝ Süreyya Operetta) անվամբ օպերային թատրոնը բացվել է 1927 թվականի մարտի 6-ին։ Այն առաջինն էր ասիական հատվածում և վեցերորդը ողջ Ստամբուլում[2][3]։
Քանի որ, կառուցվող օպերայի բեմը ամբողջովին չէր կառուցվել, սկզբնական շրջանում երաժշտական միջոցառումներ չեն իրականացվել։ Շաբաթը մի քանի անգամ այստեղ ցուցադրվել են միայն թատերական ներկայացումներ։ 1930 թվականին կառույցում տեղադրվել է էկրան և կառույցը վերանվանել «Süreyya Sineması»։ Կինոթատրոնի առաջին տնօրենը եղել է հայտնի թուրք գրող Նազըմ Հիքմեթի հայրը՝ Հիքմեթ Նազըմ բեյը։
Կառույցի երկրորդ հարկում գտնվող պարահանդեսի սրահում գործել է բանկետի սրահ։ 1959 թվականին կառույցում ավելի քան հինգ տարի գործել է «Քադըքոյ ռիսեփշըն» թատերական խմբակը։ Այնուհետև կառույցում գործել է հագուստի կարման արտադրամաս[4]։
1950 թվականին Սուրեյ Իլմենյան իր ողջ կարողությունը կտակել էր՝ ստեղծելու «Darüşşafaka Cemiyeti» հիմնադրամը և մահացել է 1955 թվականին։ Նրա կինը Ադալեթ Իլմենը մահացել է 1966 թվականին[3]։
Սյուրեյա կինոթատրոնի հանդիսասրահւ վերանորոգվել է 1996 թվականին, իսկ նրա տեխնիկական սարքավորումները արդիականացվել են 2003 թվականին։ Կառույցի ներքին տեսքը վերանորոգման ժամանակ հիմնականում պահպանվել է[3]։
2006 թվականին Սելամի Օզթյուրքը, ով աշխատում է Կադըկոյի համայնքապետարանում, սկսել է կառույցի վերանախագծումը[5]։ Վերանորոգումը ներառում էր առաստաղի և պատերի ֆրեսկոները և արտաքին տեսքի քանդակները։ Վերակառուցումը տևել է երկու տարի, իսկ վերանորոգման ծախսը եղել է մոտ 14 մլն թուրքական լիրա (մոտ 9 միլիոն դոլլար)։
Սյուրեյա օպերային թատրոնը բացվել է 2007 թվականի դեկտեմբերի 14-ին, որի բացմանը հնչել է Ահմեդ Ադնան Սայգունի «Օպուս 26» օպերան։ Սուրեյ Իլմենյայի երազանքը իրականացավ 80 տարի անց։