Սոխ թալիշյան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Շքանարգիզազգիներ (Amaryllidaceae) |
Ենթաընտանիք | Սոխայիններ (Allioideae) |
Տրիբա | Allieae |
Ցեղ | Սոխ (Allium) |
Տեսակ | Սոխ թալիշյան (A. talyschense) |
Միջազգային անվանում | |
Allium talyschense |
Սոխ թալիշյան (լատին․՝ Allium talyschense Miscz. ex Grossh.), սոխազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Սոխուկավոր բույս է, որի ցողունի բարձրությունը հասնում է 10-30 սմ-ի։ Տերևները տափակ են։ Ծաղկաբույլը՝ գլխիկանման։ Ծաղկապատը՝ գնդաձև–զանգականման, մասերը՝ սպիտակ, ամուր, ծիրանագույն ջղով[1]։ Սոխուկները փոքրաթիվ են, մանր, դեղնավուն, փայլուն, գրեթե հարթ[1]։
Հայաստանում հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում՝ Խաչիկ և Գնիշիկ գյուղերի միջև։ Աճում է նաև Թալիշում[1]։
Աճում է ենթալպյան գոտում՝ ծովի մակարդակից 2200-2400 մ բարձրությունների վրա, քարքարոտ լանջերին։ Ծաղկում է հունիս–հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում[1]։
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²–ից պակաս է։ Այն համարվում է Հարավային Կովկասի էնդեմիկ։ Հայաստանում հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տեսակին ներքին գործոնների, պատահականության և արածեցման պատճառով սպառնում է միակ աճելավայրի կորուստ։ GITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոխ թալիշյան» հոդվածին։ |
|
|