Սոհրաբ Մորադի | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | ծանրամարտիկ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 22, 1988 (36 տարեկան) |
Ծննդավայր | Sedeh Lenjan, Central District, Lenjan County, Սպահանի նահանգ, Իրան |
Հասակ՝ | 1,7 մետր |
Քաշ | 94 կիլոգրամ |
Սոհրաբ Մորադի (պարս.՝ سهراب مرادی, սեպտեմբերի 22, 1988, Sedeh Lenjan, Central District, Lenjan County, Սպահանի նահանգ, Իրան), իրանցի ծանրորդ, 2016 թվականի օլիմպիական չեմպիոն մինչև 94 կգ քաշային կարգում, աշխարհի և ասիայի չեմպիոն, Ասիական խաղերի հաղթող։
Նորամուտը միջազգային ասպարեզում նշել է 2007 թվականին աշխարհի առաջնությունում, որտեղ հանդես է եկել մինչև 77 կգ քաշային կարգում, երկամարտի 328 կգ արդյունքով[1] զբաղեցնելով 22-րդ հորիզոնականը։ 2008 թվականին նվաճել է բրոնզե մեդալ Ասիայի[2] և աշխարհի երիտասարդական առաջնություններում[3], երկու մեդալներն էլ նվաճել է մինչև 77 կգ քաշային կարգում։ 2009[4] և 2012[5] թվականներին հաղթել է Ասիայի առաջնությունում, երկու մեդալներն էլ նվաճել են մինչև 85 կգ քաշային կարգում։ Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից է, որտեղ հանդես է եկել մինչև 85 կգ քաշային կարգում։ Սահմանել 6 համաշխարհային ռեկորդ։
2013 թվականին Աստանայում կայացած Ասիայի առաջնությունում մինչև 85 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ երկամարտի 358 կգ արդյունքով, սակայն երկու տարով որակազրկվել է այն բանից հետո, երբ մարզիկի դոպինգ թեստը դրական է եղել մեթադոնի համար[6]։
2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերում նվաճել է ոսկե մեդալ է մինչև 94 կգ քաշային կարգում[7]։
2018 թվականի նոյեմբերի սկզբին Աշխաբադում ընթացող աշխարհի առաջնությունում մինչև 96 կգ քաշային կարգում իրանցի մարզիկը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում երկամարտում ունենալով 416 կգ։ Հրում վարժություններում սահմանել է երեք համաշխարհային ռեկորդ։