Սոմդեթ Թո | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 17, 1788[1] |
Ծննդավայր | Tha Ruea, Phra Nakhon Si Ayutthaya, Թաիլանդ |
Մահացել է | հունիսի 22, 1872[1] (84 տարեկան) |
Մահվան վայր | Wat Bang Khun Thian Nok, Chom Thong, Chom Thong, Բանգկոկ, Թաիլանդ |
Քաղաքացիություն | Թաիլանդ |
Կրոն | բուդդայականություն |
Մասնագիտություն | վանական |
Somdej Phra Buddhacarya (Toh Brahmaramsi) Վիքիպահեստում |
Սոմդեթ Թո (անգլ.՝ Somdet To, ապրիլի 17, 1788[1], Tha Ruea, Phra Nakhon Si Ayutthaya, Թաիլանդ - հունիսի 22, 1872[1], Wat Bang Khun Thian Nok, Chom Thong, Chom Thong, Բանգկոկ, Թաիլանդ), պաշտոնապես հայտնի որպես Սոմդեթ Փրա Բուդդհաքարյա (Թո Բրահմարամսի, թաիերեն՝ สมเด็จพระพุฒาจารย์ (โต พฺรหฺมรํสี)), Թաիլանդի Ռատտանակոնսինի շրջանի ամենահայտնի Բուդդայական վանականներից։ Շարունակում է մնալ Թաիլանդի ամենահայտնի սուրբ վանականը[2]։
Նա հարգանք է վայելում իր հոգևոր կարողությունների համար։ Նրա թալիսմանները շատ պահանջված են Թաիլանդում։ Նրա նկարներն ու արձանները Բանգկոկի ամենահայտնի կրոնական սրբապատկերներից են[2]։
Սոմդեթ Թոն ծնվել է Պրա Նակհոն Սի Այութթայա գավառում, Ռամա 2-րդ թագավորի ապօրինի որդին է[3]։ Նա մի քանի բուդդայական վանականների հետ ուսումնաիսրել է Pāli Canon-ը։ Հայտնի վանական դառնալուց հետո, նա դառնում է արքայազն Մոնգկուտի ուսուցիչը։ Վերջինս վանական դառնալուց հետո դառնում է թագավոր Ռամա 4-րդը։ Ռամա 4-րդի թագավորության օրոք Սոմդեթ Թոյին թագավորը տվել է Սոմդեթ Պրա Բուդդաքարյա (To Brahmaramsi – Buddh[a]charya Բուդդիզմի ուսուցիչ (acharya) of Buddhism) կոչումը։ Ռամա 4-րդ թագավորության օրոք նա դարձել է թագավորի խորհրդականներից[4]։
Նա նշանավոր էր իր քարոզչական հմտությամբ, Սոմդեջ թալիսմաններ պատրաստելով և թայերեն պոեզիայի կիրառմամբ, որպեսզի արտացոլեր բուդդիզմի գեղեցկությունը։ Թալիսմաններն օրհնվել են իր և Թայլանդում այլ հարգված վանականների կողմից։ Նա նաև հայտնվում է Մաե Նակ Պրա Կանոնգ ուրվականների պատմության բազմաթիվ տարբերակներում և ասում են, որ հենց նա է նրան վերջնականապես ենթարկել իրեն։ Սոմդեթ Թոն գրել է նաև Ջինապանյարան` պաշտպանիչ կախարդանք, որը լայնորեն երգում և կիրառում են թայեցիները[2]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոմդեթ Թո» հոդվածին։ |
|