Սոսպեզո սուրճ (caffè sospeso — իտալ.՝ sospeso — կախված, ընդհատված, հանված, անվճռական[1]), սրճի անվանումն է, որը ավանդաբար Նեապոլում պատվիրում են սրճարաններում, ցույց տալու համար սեփական առատաձեռնությունը։ Պատվիրատուն պատվիրում է երկու կամ ավելի սուրճ, բայց խմում է մեկը։ Աղքատ և անվճարունակ մարդիկ կարող են մտնել սրճարան և տեղեկանալով, որ կա նախապես վճարված սուրճ, խմել այն[2]։
- Տոնինո Գուերայի ռուս կնոջ՝ Լորա Գուերայի թեթև ձեռքով Ռուսաստանում եզրը թարգմանվել և տարածվել է «կախված սուրճ» (ռուս.՝ подвешенный кофе) ձևով[3]։
- Սխալ է նաև այս սրճի համար օգտագործել «վճարված սուրճ» տարբերակը, քանի որ Իտալիայում կա դրա համար եզր «caffè pagato» կամ «caffè prepagato»[4]։
- Իտալացի գրող և սցենարիստ Տոնինո Գուերան սոսպեզո սրճի մասին պատմվածք ունի։
- 2011 թվականի դեկտեմբերի 11-ին «Rete del Caffè Sospeso» սոսպեզո սրճի ցանցը տարբեր կազմակերպությունների և Նեապոլի քաղաքապետ Լուջի դե Մաջիստրիսի հովանավորությամբ Նեապոլում կազմակերպել է «Սոսպեզո սրճի օր»[5]։