Սովետական պատմություն անգլ.՝ The Soviet Story | |
---|---|
Երկիր | Լատվիա |
Ժանր | Վավերագրական ֆիլմ |
Թվական | 2008 |
Պրեմիերա | Մայիսի 5, 2008 |
Լեզու | անգլերեն ռուսերեն |
Ռեժիսոր | Էդվինս Շնորե |
Պրոդյուսեր | Կրիստապս Վալդնիեկս |
Սցենարի հեղինակ | Էդվինս Շնորե |
Օպերատոր | Էդգար Դաուգավանասգ Ուվիս Բրույան |
Կարդում են | Ջոն Սթրիքլենդ |
Պատմվածքի վայր | ԽՍՀՄ |
Տևողություն | 85 րոպե |
IMDb | ID 1305871 |
Պաշտոնական կայքէջ |
«Սովետական պատմություն» (անգլ.՝ The Soviet Story, լատին․՝ Padomju stāsts), 2008 թվականին թողարկված վավերագրական ֆիլմ, լատվիացի ռեժիսոր Էդվինս Շնորեի դեբյուտային աշխատանքը։ Նկարահանվել է Եվրոպական խորհրդարանի «Միություն հանուն Եվրոպայի ազգերի» խմբի հանգանակություններով[1]։
Պատմում է Խորհրդային Միության և Նացիստական Գերմանիայի նախապատերազմյան հարաբերությունների, յուրաքանչյուրի որդեգրած պետական քարոզչության, իրականացրած բռնաճնշումների և այլ դրվագների մասին։
Ֆիլմում ներկայացված են ռուս և արևմտյան պատմաբանների (Բորիս Սոկոլով, Նորման Դեյվիս և այլք), ինչպես նաև ռուս գրող Վիկտոր Սուվորովի, խորհրդային այլախոհ Վլադիմիր Բուկովսկու, Եվրախորհրդարանի անդամների և խորհրդային բռնաճնշումները վերապրած մասնակիցների հարցազրույցներ։ Հարցազրույցներն ուղեկցելով պատմական կադրերի և փաստաթղթերի հետ, ֆիլմը փորձում է ցույց տալ նացիոնալ սոցիալիստական և խորհրդային սոցիալիստական համակարգերի միջև սերտ փիլիսոփայական, քաղաքական և կազմակերպական կապերը[2]։
Ֆիլմն առանձանկի մանրամասնությամբ է անդրադառնում այնպիսի պատմական դրվագների, ինչպիսիք են 1930-ականների բռնաճնշումները («Մեծ զտում»), Հոլոդոմորը, Խորհրդա-Գերմանական («Մոլոտով–Ռիբենտրոպ») պայմանագրի կնքումը, Կատինի զանգվածային գնդակահարությունները, Գեստապո-ՆԿՎԴ համագործակցությունը, ԽՍՀՄ Ժողովուրդների զանվածային տեղահանությունները և ԳՈւԼԱԳ-ի ուղղիչ-աշխատանքային ճամբարներում բռնադատվածների նկատմամբ կատարված բժշկական փորձերը։
Ֆիլմը պնդում է, որ Նացիստական Գերմանիայի և Խորհրդային Միության իրավահաջորդ պետությունները տարբերվում են այն իմաստով, որ հետպատերազմյան Գերմանիան դատապարտում է Երրորդ Ռայխի գործողությունները, սակայն նույնը բանն իր իրավանախորդի հանդեպ չի անում ժամանակակից Ռուսաստանը, մեջբերելով Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որտեղ նա ԽՍՀՄ փլուզումը համարում էր «դարի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետը»[3]։
|