Գյուղ | |||
---|---|---|---|
Սուկկո | |||
ռուս.՝ Сукко | |||
Սև ծովի ափին գտնվող Սուկկոյի «Սմենա» ճամբարի տարածքը | |||
Երկիր | Ռուսաստան | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Քաղաքային օկրուգ | Անապայի քաղաքային օկրուգ | ||
Համայնք | Անապայի քաղաքային օկրուգ[1] | ||
ԲԾՄ | 27 մ | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Բնակչություն | 3156 մարդ (2010[2]) | ||
Ազգային կազմ | հայեր, ռուսներ | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | (+7)86133 | ||
Փոստային դասիչ | 353407 | ||
ՍՎՏԲՀԴ | 03 203 819 003 | ||
| |||
Սուկկո (ռուսերեն՝ Сукко), գյուղ[3] Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի մունիցիպալ կազմավորման մեջ, Սուկկո գետի ափին։ Գտնվում է Անապայից 14 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 27 մ բարձրության վրա։ Ծովափնյա բուժավայր է և զբոսաշրջության կենտրոն` Սև ծովի ափին։
Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 2278 բնակիչ, իսկ 2010 թվականին այնտեղ արդեն ապրում էր 3156 մարդ, հիմնականում հայեր և ռուսներ, ովքեր զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։
Գյուղն ունի դպրոց, գրադարան, ակումբ, մանկապարտեզ, հանգստյան տներ և առողջարաններ։ Սուկկոյում է գտնվում «Սմենա» մանկական կրթական առողջարանային կենտրոնը։ Զբոսաշրջիկներն հնարավորություն ունեն իրենց ժամանակն անց կացնել զանազան զվարճանքների և ժամանցի կենտրոններում (պարապլաներիզմ, դայվինգ և այլն)։
Հյուսիս-Արևմտյան Կովկասի տարածքները գրավելու գործում ունեցած մեծ ներդրումների համար, 1869 թվականին, Սուկկո գյուղի մոտակա տարածքները շնորհվել էին կոմս Միքայել Լոռիս-Մելիքովին։ 19-րդ դարի վերջերին, Օսմանյան կայսրությունից գաղթած հայերը սկսեցին բնակություն հաստատել այս վայրերում։
Սուկկո գյուղը հիմնադրել են Սամսունի և Տրապիզոնի շրջակայքի գյուղերից եկած հայերը` 1870 թվականին։
Բնակչության թվաքանակը | ||
---|---|---|
2002[4] | 2010[5] | 2021[6] |
2278 | ↗3156 | ↗3939 |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
|