Սունիտա Քրիշնան

Սունիտա Քրիշնան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 23, 1972(1972-05-23)[1][2] (52 տարեկան)
ԾննդավայրԲանդալոր, Հնդկաստան[1]
Քաղաքացիություն Հնդկաստան
ԿրթությունՍուրբ Ջոզեֆի քոլեջ, Բանգալոր[3] և Մանգալորի համալսարան
Մասնագիտությունակադեմիկոս և ակտիվիստ
Պարգևներ և
մրցանակներ
 Sunitha Krishnan Վիքիպահեստում

Սունիտա Քրիշնան (անգլ.՝ Sunitha Krishnan, մայիսի 23, 1972(1972-05-23)[1][2], Բանդալոր, Հնդկաստան[1]), հնդիկ հասարակական գործիչ և «Փրաջվալա» հասարակական կազմակերպության համահիմնադիրը, որը պայքարում է սեռական բռնության և կանանց թրաֆիքիգի դեմ՝ փրկելով ավելի քան 18,500 կանանց և երեխաների[5]։ «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018 թվականի հերոսներից մեկը[6]։

Քրիշնան աշխատում է մարդկանց թրաֆիքինգի և սոցիալական քաղաքականության ոլորտում։ Նա սկսել է աշխատել ոստիկանության հետ և փրկվածների համար հիմնել է երեք տարբեր ապաստարաններ․ առաջինը՝ իբրև շտապօգնությունը, երկրորդը՝ չափահաս տուժածների համար, իսկ երրորդը՝ երեխաների՝ երբեմն երեք տարեկան։ Նրա կազմակերպությունը՝ «Փրաջվալան», ապաստարաններ է տրամադրում, որի շնորհիվ փրկվել են բազմաթիվ կանայք և երեխաներ, որի արդյունքում էլ այն ստեղծել է երկրում ամենամեծ վերականգնողական տներից մեկը։ Այն թույլ է տալիս ՀԿ-ներին համատեղ պայքարել կանանց և երեխաների համար, որոնք ենթարկվել են սեռական շահագործման[7]։ 2016 թվականին արժանացել է Հնդկաստանի մեծությամբ չորրորդ պետական քաղաքացիական պարգին՝ Պադմա Շրիին[8]։

Քրիշնան ծնվել է Բանդալորում՝ Ռաջու Քրիշնանի և Նալինի Քրիշնանի ընտանիքում[9]։ Հայրը ամբողջ երկրի համար քարտեզներ էր կազմում, իսկ Սունիտան այս ժամանակահատվածում ճամփորդել է հոր հետ՝ դեռևս վաղ տարիքում տեսնելով երկրի մեծ մասը[7]։

Լինելով ստորին վերջույթների արատով ծնված երեխա՝ Սունիտան մանկության գրեթե բոլոր տարիներն անցկացրել է ուղղիչ գիպսակապի մեջ։ Վերջինս մանկության մասին խոսելիս իրեն նկարագրում է որպես «ֆիզիկապես մեկուսի», բայց նպատակասլաց երեխա, որը մեծ կարեկցանքով փորձում էր օգնության ձեռք մեկնել իրենից ավելի անբարենպաստ պայմաններում գտնվողներին[10]։

Քրիշնան սովորել է Բութանի և Բանգալորի կենտրոնական կառավարության դպրոցներում։ Բանգալորի Սուրբ Ջոզեֆի քոլեջի բնապահպանական գիտությունների բակալավրի աստիճան ստանալուց հետո Կրիշնանը ավարտել է Ռոշնի Նիլայա դպրոցի բժշկություն և հոգեբուժություն բաժինները[11]

Քրիշնանի ձգտումը դեպի սոցիալական աշխատանք ի հայտ է եկել ութ տարեկանում՝ երբ Սունիտայի գիպսակապերը վերջապես հեռացվեցին, նա ինքնուրույն սովորեց պարել և սկսեց պարել սովորեցնել մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին[12]։ Նա նույնիսկ նախաձեռնեց երեխաների համար փոքրիկ ուսումնական կենտրոն/դպրոց մերձակա փոքրիկ թաղամասում։ 15 տարեկան հասակում խմբակային բռնաբարության է ենթարկվել՝ ութ տղամարդու կողմից միաժամանակ սեռական ոտնձգության ենթարկվելով[13]։ Հենց այս հանգամանքը դարձավ իր հետագա գործունեության շարժառիթը[11]։ Այս առիթով հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է․

Մեկ գիշերում ամբողջ կյանքս տակնուվրա եղավ
- Overnight, my entire world changed[10]

Բռնաբարության հաջորդեցին համայնքի կողմից մերժվածությունը և ծնողների կողմից պարբերաբար նսեմացմանը․

«Շրջապատող աշխարհը սիրում է զոհի մեջ զոհի տեսնել։ Ուզում է, որ զոհն իրեն զոհ զգա՝ լացուկոծ անի, ծածկի դեմքը։ Իսկ ես դրա հակապատկերն եմ»,– ասում է նա։ «Ես արագ հասկացա, որ չունեմ ոչ ոքի կարիքը։ Ինքս բավականին ուժեղ եմ և կարող եմ ինձ նեցուկ դառնալ»։
- Սունիտա Քրիշնանը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ժամանակ[10]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.nytimes.com/2018/03/07/world/asia/sunitha-krishnan-india-sex-traffickers.html
  2. 2,0 2,1 MAK (польск.)
  3. https://www.forbes.com/sites/shivaunefield/2019/08/02/meet-the-indian-social-entrepreneur-taking-on-sex-traffickers-and-tech-giants/#2e6b81fb3da7
  4. https://www.india.com/entertainment/kbc-11-anushka-sharma-hails-karamveer-sunitha-krishnan-for-rescuing-human-trafficking-victims-3812758/
  5. «Gang-rape survivor makes a film on her trauma, runs home for those exploited». IBN Live. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.
  6. Հայտնի են «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018 թվականի հերոսները
  7. 7,0 7,1 «Sunitha Krishnan». Ashoka India. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2002-ին.
  8. «Laxma Goud gets long-overdue Padma». Deccan Chronicle. 2016 թ․ հունվարի 26. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
  9. «Keeping hope alive Real-life hero». 2009 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
  10. 10,0 10,1 10,2 ՑԱՎԸ՝ ԶՈՐՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐ, Սունիտա Քրիշնան
  11. 11,0 11,1 «Woman of Steel». The Herald of India. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  12. Jain, Sonam (2011 թ․ հուլիսի 30). «She sets the bonded free». Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
  13. «The Ugly Truth: Has A Disha (Hope)». Houston South Asian Lifestyle Society News. Վերցված է 2011 թ․ ապրիլի 8-ին.