Սուսաննա Ալ-Հասան | |
Կուսակցություն՝ | Convention People's Party? |
---|---|
Կրթություն՝ | Աչիմոտա դպրոց և Աչիմոտա դպրոց |
Մասնագիտություն՝ | գրող, քաղաքական գործիչ և մանկագիր |
Դավանանք | իսլամ և մուսուլման |
Ծննդյան օր | նոյեմբերի 20, 1927 կամ նոյեմբերի 27, 1927 |
Ծննդավայր | Tamale, Գանա |
Վախճանի օր | հունվարի 17, 1997 (69 տարեկան) |
Քաղաքացիություն | Գանա |
Սուսաննա Ալ-Հասան, Սուսաննա Ալհասան (անգլ.՝ Susanna Al-Hassan, նոյեմբերի 20, 1927 կամ նոյեմբերի 27, 1927, Tamale, Գանա - հունվարի 17, 1997), գանացի քաղաքական գործիչ։ 1961 թվականին եղել է Գանայի առաջին կին նախարարը[1]։ Գրել է նաև գրքեր մանուկների համար։
Սուսաննա ալ-Հասանը ծնվել է Տամալեում։ Սովորել է Էքըմոտայի դպրոցում։ 1955-1960 թվականներին եղել է Բոլգատանգայի աղջիկների միջին դպրոցի տնօրեն[2]։ 1960 թվականի հունիսին Գանայի հյուսիսային շրջանում եղել է խորհրդարանի ներկայացուցիչ[3][4][5], 1961-1963 թվականներին եղել է Նկրումայի կրթության փոխնախարար, 1963-1966 թվականներին և 1967 թվականին՝ Սոցիալական հարցերի նախարար[6]։ 1984 թվականի հուլիսին Ջերի Ռոլինգսի կողմից նշանակվել է Գանայի գործող ռազմական խունտայի անդամ[7]։
Մահացել է 1997 թվականի հունվարի 17-ին[8]։ 2007 թվականին թողարկվել է Սուսաննա ալ-Հասանի հիշատակին նվիրված նամականիշ[9]։