Սուրբծննդյան սարսափ պատմություն անգլ.՝ A Christmas Horror Story | |
---|---|
![]() Պաշտոնական պաստառ | |
Երկիր | ![]() |
Ժանր | Սարսափ Ֆենտեզի |
Թվական | 2015 |
Պրեմիերա | Հուլիսի 20, 2015 |
Լեզու | Անգլերեն |
Ռեժիսոր | Հրանտ Հարվի Սթիվեն Հոուբեն Բրեթ Սալիվան |
Պրոդյուսեր | Սթիվեն Հոուբեն Մարկ Սմիթ |
Սցենարի հեղինակ | Ջեյսոն Ֆիլիաթրոթ Ջեյմս Քի Սառա Լարսեն Դագ Թեյլոր Պասկալ Թրոթիե |
Դերակատարներ | Ուիլիամ Շաթներ Ջորջ Բուզա Փերսի Հայնս Ուայթ Օլունայկ Ադելի Ռոբ Արքեր |
Օպերատոր | Գեյվին Սմիթ |
Երաժշտություն | Ալեքս Քասկին |
Մոնտաժ | Բրեթ Սալիվան Դ․ Ջիլիան Թրասթեր |
Կինոընկերություն | Copperheart Entertainment |
Տևողություն | 99 րոպե |
Տեղայնացնող | Image Entertainment (DVD) RLJ Entertainment (all media) |
IMDb | ID 3688406 |
ԿինոՊոիսկ | ID 846808 |
Թրեյլեր | https://www.youtube.com/watch?v=7Z3ybMTpqFw |
Սուրբծննդյան սարսափ պատմությունը 2015 թվականի անտոլոգիա սարսափ ֆիլմ է, որի ռեժիսորներն են Հրանտ Հարվին, Սթիվեն Հոուբենը և Բրեթ Սալիվանը[1]։ Դրա պրեմիերան տեղի ունեցավ 2015 թվականի հուլիսի 20-ին Fantasia International Film Festival-ի ժամանակ և ունեցավ սահմանափակ ցուցադրություն՝ 2015-ի հոկտեմբերի 2-ին, ինչպես նաև պատվերով սկավառակ[2]։
Ֆիլմը, համարվելով անտոլոգիա, իրենից ներկայացնում է չորս տարբեր պատմություններ։ Ավարտական դասարանի աշակերտները սկսում են հետազոտել սուրբծննդյան տոներից առաջ տեղի ունեցած սպանությունները, մի ընտանիք իրենց կրտսեր որդու մոտ նկատում են տարօրինակություններ՝ անտառից եղևնի բերելուց հետո, իսկ մի ուրիշ ընտանիքի հետապնդում է ամանորյա սատանա Կրամպուսը։ Եվ այս ողջ ընթացքում Սանտա Կլաուսը Հյուսիսային բևեռում կռվում է զոմբի-էլֆերի դեմ։
«Սուրբծննդյան սարսափ պատմությունը» քննադատների կողմից ստացավ դրական գնահատականներ[3][4]։ Dread Central և The Hollywood Reporter կայքերը, երկուսն էլ բարձր գնահատեցին ֆիլմի նորարարությունները[5][6]։
|