Սոֆի Բրեյ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | field hockey player |
Երկիր՝ | Միացյալ Թագավորություն |
Ծննդյան ամսաթիվ՝ | մայիսի 12, 1990 (34 տարեկան) |
Ծննդավայր՝ | Գրաս |
Ակումբ՝ | Kampong? |
Սոֆի Բրեյ (անգլ.՝ Sophie Bray. մայիսի 12, 1990, Գրաս), բրիտանացի մականորդուհի, «Իսթ Գրինսթեդ» թիմի և Մեծ Բրիտանիայի հավաքականի հարձակվող[1][2], 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն։ Միջազգային մրցաշարերում ներկայացնում է Անգլիան, որի հավաքականի կազմում 2015 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոնուհի։
Մանուկ հասակում խաղացել է խոտի հոկեյ, ֆուտբոլ և թենիս, իսկ 11 տարեկանում Մեծ Բրիտանիայի մրցաշարերում ներկայացրել է Սուրեյ կոմսությունը։ Որոշ ժամանակ խաղացել է Fulham Ladies ֆուտբոլային թիմում (Ֆուլհեմ ՖԱ-ի կանանց թիմում), իսկ 16 տարեկանից հանդես է եկել խոտի հոկեյի թիմում։ Ներկայացնում է East Grinstead Club-ը։ Նա Անգլիայի հավաքականի կազմում հանդես է եկել 2014 թվականի Համագործակցության խաղերում / Commonwealth Games ու դարձել արծաթե մեդալակիր[3][4] Եվրոպայի 2015 թվականի առաջնությունում էլ նվաճել է չեմպիոնուհու տիտղոսը։ Իսկ Մեծ Բրիտանիայի հավաքականի կազմում նա առաջին տեղն է գրավել 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած ամառային օլիմպիական խաղերում։
Սոֆի Բրեյը Անգլիայի և Մեծ Բրիտանիայի հավաքականների կազմում մասնակցել է 134 հանդիպումների, դարձել 44 գոլի հեղինակ[5]։ Ձեռք բերած մարզական նվաճումների համար նա 2017 թվականին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի[6][7]։
Ծնվել է Ֆրանսիայում, որտեղ նրա հայրը աշխատում էր որպես մարքեթինգի գծով խորհրդատու։ Հետագայում ընտանիքով տեղափոխվել են Սուրեյ կոմսության Քլեյգեյթ քաղաքը։ Ավարտել է Թիֆինի իգական դպրոցը, ապա՝ Բիրմինգհեմի համալսարանը, որտեղ հոգեբանություն է ուսումնասիրել[8][9][10][11]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆի Բրեյ» հոդվածին։ |
|