Սոֆի Զելմանի | |
---|---|
Բնօրինակ անուն | շվեդ.՝ Sophie Christina Zelmani, շվեդ.՝ Sophie Christina Edkvist և շվեդ.՝ Sophie Zelmani |
Ի ծնե անուն | շվեդ.՝ Sophie Christina Zellmani |
Ծնվել է | փետրվարի 12, 1972[1] (52 տարեկան) Ստոկհոլմ, Շվեդիա[2] |
Երկիր | Շվեդիա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, երգչուհի, կիթառահար և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | Ակուստիկ կիթառ և վոկալ |
Լեյբլ | Epic Records |
Պարգևներ | |
Կայք | sophie-zelmani.com |
Sophie Zelmani Վիքիպահեստում |
Սոֆի Զելմանի (շվեդ.՝ Sophie Zelmani, իսկական անունը՝ Սոֆի Էդկվիստ, շվեդ.՝ Sophie Edkvist, փետրվարի 12, 1972[1], Ստոկհոլմ, Շվեդիա[2]), շվեդ երգչուհի և երգերի հեղինակ։
Սոֆին ծնվել է 1972 թվականի փետրվարի 12-ին, Ստոկհոլմի արվարձանում։ Նրա հայրը ընտանիքի համար կիթառ է գնել, երբ աղջիկը տասնչորս տարեկան էր[4]։
Սոֆի Զելմանին[4] իր առաջին ալբոմը ձայնագրել է Sony-ում 1995 թվականին։ Ալբոմի պրոդյուսերը եղել է Լարս Հալափին[5]։ 1995 թվականին Սոֆին թողարկել է «Аlways You» սինգլը, որն անմիջապես ճանաչման է հասել ինչպես Շվեդիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Սինգլին հաջորդած ալբոմները կարելի է բնութագրել ինդի ռոք ոճին, որը Զելմանիին դասում է այնպիսի կատարողների շարքին, ինչպես Սթինա Նորդենսթամը և Աննա Տերնհեյմը։ 1996 թվականին Սոֆին նվաճել է Շվեդիայի Գրեմմի մրցանակը՝ որպես տարվա նորեկ[6]
Սոֆի Զելմանիի ստեղծագործության բնութագրական գծերը կարելի է համարել երաժշտականությունը և տեքստերի հուզիչ անկեղծությունը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆի Զելմանի» հոդվածին։ |
|