Սպիտակ աստվածուհի

Սպիտակ աստվածուհի
Տեսակգրավոր աշխատություն
ԺանրԴիցաբանություն
ՀեղինակՌոբերտ Գրեյվս
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
ՀրատարակչությունFaber and Faber
Հրատարակվել է1948

«Սպիտակ աստվածուհի։ Բանաստեղծական դիցաբանության պատմական քերականությունը» (անգլ.՝ The White Goddess: a Historical Grammar of Poetic Myth), Ռոբերտ Գրեյվսի դիցաբանական տրակտատը, որը լույս է տեսել 1948 թվականին։ Լրացված և վերանայված հրատարակությունները լույս են տեսել 1952 և 1961 թվականներին։ Գրքի հիմքում ընկած են Գրեյվսի՝ Wales ամսագրում հրապարակված ակնարկները։

Գրեյվսի հարուստ բանաստեղծական երևակայությունը կելտական, գերմանական, հունական, սեմիտական ամենատարբեր աստվածուհիների կերպարների ետևում տարբերում է մայր աստվածուհու որոշակի միասնական կերպար։ Բոլոր դիցաբանությունների հետևում, ըստ Գրեյվսի, Սպիտակ աստվածուհին է՝ ծննդյան, սիրո և մահվան աստվածությունը։ Այս երրորդությանը համապատասխանում են Լուսնի երեք փուլերը։ Աստվածուհու ծիսական պաշտամունքից ծնվում է «ճշմարիտ» պոեզիան։ Ցանկացած բանաստեղծ այդ հավերժական կանացիության յուրօրինակ քուրմ է։

Խորխե Լուիս Բորխեսի խոսքով՝ Գրեյվսի գիրքը «հավակնում է բանաստեղծական լեզվի առաջին քերականության դերին», որի միջուկը կազմում է դիցաբանությունը։ Սակայն իրականում դա «հոյակապ միֆ է, կա՛մ Գրեյվսի կողմից գտնված, կա՛մ Գրեյվսի կողմից հորինված»՝ «պոեզիան իր մոգական ակունքներին վերադարձնելու» նպատակով[1]։

Մարիա Գիմբուտասի՝ Հին Եվրոպայի մասին պատմող ստեղծագործությունների հետ միասին[2][3] Գրեյվսի գիրքը ընկած է վիկկաների մոտ սպիտակ աստվածուհու պաշտամունքի հիմքում[4]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատները, ընդունելով աշխատանքի բանաստեղծական արժեքը, նշել են հնացած աղբյուրների օգտագործումը և եզրակացությունների ոչ բարձր գիտական արժեքը[5][6]։

Գրեյվսը իր հերթին, հիասթափվել է, որ իր աշխատանքը անտեսվել է կելտերի ուսումնասիրությամբ զբաղվող բազմաթիվ գիտնականների կողմից[7] և քննադատներին մեղադրել է առասպելի հոգեբանական մեկնաբանման ունակ չլինելու մեջ[8]։

Հետագայում աշխատանքը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել կելտական հեթանոսության ոչ ակադեմիական հետազոտողների շրջանում և միաժամանակ դարձել տարածված մոլորությունների աղբյուր[9][10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Каталоги - НБУВ Національна бібліотека України імені В. І. Вернадського
  2. Gilchrist, Roberta (1999). Gender and Archaeology: Contesting the Past. Routledge. p.25. 0-415-21599-4, 978-0-415-21599-2.
  3. Talalay, Lauren E. (1999). (Review of) The Living Goddesses in Bryn Mawr Classical Review 1999-10-05.
  4. The Myth and Ritual School: J.G. Frazer and the Cambridge Ritualists. Hutton, Ronald (1997). "The Neolithic Great Goddess: A Study in Modern Tradition" from Antiquity, March 1997.
  5. Wood, Juliette Chapter 1, The Concept of the Goddess // The Concept of the Goddess / Sandra Billington, Miranda Green. — Routledge, 1999. — С. 12. — ISBN 9780415197892
  6. Hutton, Ronald The Pagan Religions of the Ancient British Isles: Their Nature and Legacy. — John Wiley & Sons, 1993. — С. 320. — ISBN 9780631189466
  7. White, Donna R. A Century of Welsh Myth in Children's Literature. p. 75.
  8. Inter alia – The White Goddess, Farrar Straus Giroux, p. 224. ISBN 0-374-50493-8
  9. Hutton, Ronald The Pagan Religions of the Ancient British Isles: Their Nature and Legacy. — John Wiley & Sons, 1993. — С. 145. — ISBN 9780631189466
  10. Davidson, Hilda Ellis (1998). Roles of the Northern Goddess(չաշխատող հղում), page 11. Routledge. ISBN 0-415-13611-3

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1948 – The White Goddess : a Historical Grammar of Poetic Myth (London: Faber & Faber) [Corr. 2nd ed. also issued by Faber in 1948] [US ed.= New York, Creative Age Press, 1948]
  • 1952 – The White Goddess : a Historical Grammar of Poetic Myth, Amended & enl. ed.[i.e. 3rd ed.] (London: Faber & Faber) [US ed.= New York: Alfred A.Knopf, 1958]
  • 1961 – The White Goddess : a Historical Grammar of Poetic Myth, Amended & enl. ed.[i.e. 4th ed.] (London: Faber & Faber) [US ed.= New York, Farrar, Straus and Giroux, 1966]
  • 1997 – The White Goddess : a Historical Grammar of Poetic Myth; edited by Grevel Lindop (Manchester: Carcanet) 1-85754-248-7

Քննադատական գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Bennett, Joseph, [review of Robert Graves' The White Goddess: a Historical Grammar of Poetic Myth], Hudson Review, vol.2 (1949), 133–138
  • Davis, Robert A., 'The Origin, Evolution, and Function of the Myth of the White Goddess in the Writings of Robert Graves' (unpublished PhD, University of Stirling, 1987) [ British Library copy: BLDSC DX212513]
  • Donoghue, Denis, 'The Myths of Robert Graves', New York Review of Books, 43, no.6 (4 April 1996), 27–31
  • Graves and the Goddess  : Essays on Robert Graves's The White Goddess, ed. by Ian Firla and Grevel Lindop (Selinsgrove, Pa.: Susquehanna University Press, 2003) 1-57591-055-1
  • Graves, Richard Perceval, Robert Graves and The White Goddess, 1940–85 (London: Weidenfeld and Nicolson, 1995) 0-297-81534-2
  • Kirkham, M.C., 'Incertitude and The White Goddess', Essays in Criticism, 16 (1966), 57–72
  • Lindop, Grevel, 'A Crazy Book: Robert Graves and The White Goddess', PN Review, 24, no. 1 [117] (1997 Sept–Oct), 27–29
  • Musgrove, Sydney, The Ancestry of 'The White Goddess, (Bulletin No. 62, English Series, no. 11) (Auckland: Univ. of Auckland Press, 1962)
  • Smeds, John. Statement and story : Robert Graves's myth-making (Åbo : Åbo Akademis Förlag, 1997)
  • Vickery, John B., Robert Graves and The White Goddess (Lincoln: Univ. of Nebraska Press, 1972)
  • Vogel, Amber, 'Not Elizabeth to his Raleigh: Laura Riding, Robert Graves, and origins of The White Goddess', in Literary Couplings: Writing Couples, Collaborators, and the Construction of Authorship, ed. by Marjorie Stone and Judith Thompson (University of Wisconsin Press, 2006), pp. 229–239, 978-0-299-21760-0