Սպորտային համազգեստը (անգլ.՝ Tracksuit) բաղկացած է երկու մասից` տաբատից և բաճկոնից։ Տաբատը ունենում է ռեզինե գոտկատեղ, իսկ բաճկոնը սովորաբար փակվում է կայծակաճարմանդով։ Այն ի սկզբանե նախատեսված է եղել սպորտով զբաղվելու համար և հիմնականում օգտագործվել է այն մարզիկների կողմից, ովքեր հագնում են դա իրենց մրցութային հագուստի վրայից (օրինակ՝ վազքի վերնաշապիկի կամ լողազգեստի) և հանում մրցումից առաջ։ Ներկա ժամանակներում սպորտային համազգեստը լայն տարածում է գտել նաև այլ նպատակների համար[1]։
Առաջին սպորտային համազգեստները արտադրվել են 1930-ականներին, իսկ ավելի մեծ ճանաչում են գտել Ադիդաս ընկերության շնորհիվ` 1960-ականների վերջին[2]։ Այն ավելի լայն տարածում գտավ 1975 թվականին և պատրաստվում էր բամբակից, պոլիեսթերից, կարի կտորից կամ խառնուրդից։ 1970-ականների վերջերին վիլյուրը այնքան ճանաչում ձեռք բերեց, որ դարձավ համազգեստի գործվածքների ամենաօգտագործվող ձևը։ Համազգեստը կրելու թրենդը շարունակվեց մինչև 1980-ականների սկիզբը, մինչև տասնամյակի վերջում դրան փոխարինելու եկավ գույնզգույն շելսյութը (անգլ.՝ Shellsuit), որը պատրաստված էր նեյլոնից[3]։ Շելսյութի թրենդը տևեց ընդամենը մի քանի տարի և դուրս եկավ նորաձևությունից[2]։
1990-ականների վերջերին սպորտային համազգեստը կրկին վերադարձավ նորաձևություն` արդեն նաև որպես առօրյա հագուստ։ Արտադրողները սկսեցին համազգեստի տաբատն ու բաճկոնը վաճառել նաև առանձին։ 2000-ականների սկզբին այն լայնորեն օգտագործվում էր հիփ հոփ մշակույթում, իսկ 2010-ականներից էլ ավելի լայն տարածում գտավ` սպորտային հագուստի թրենդով պայմանավորված[4][5]։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սպորտային համազգեստ կատեգորիայում։ |