Սվեն-Օլոֆ Վալդոֆֆ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2, 1929 |
Ծննդավայր | Ասկերսունդ համայնք, Էրեբրու, Շվեդիա[1] |
Մահացել է | հունիսի 7, 2011[2] (82 տարեկան) |
Մահվան վայր | Գյոթեբորգ համայնք, Վեստրա Գյոթալանդ, Շվեդիա[3] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Ժանրեր | փոփ |
Երեխա(ներ) | Susanne Walldoff? |
Անդամություն | Sven-Olof Walldoffs kör och orkester? և Sven-Olof Walldoffs orkester? |
Սվեն-Օլոֆ Վալդոֆֆ[4] (շվեդ.՝ Sven-Olof Walldoff, մայիսի 2, 1929, Լերբեկ, Էրեբրու, Շվեդիա - հունիսի 10, 2011, Գյոտեբորգ), շվեդ կոմպոզիտոր, դիրիժոր, դերասան։
Ծնվել է 1929 թվականի մայիսի 2-ին Լլերբեկկ գյուղում (շվեդ.՝ Lerbäck), Ասքերսունդ քաղաքի մոտ (շվեդ.՝ Askersund) կենտրոնական Շվեդիայում։ 1950-ականների կեսերին սկսեց պրոֆեսիոնալ կերպով զբաղվել երաժշտությամբ, այդ ժամանակահատվածում խաղացել է ֆիլմերում որոշ էպիզոդային դերերում։ Հետագայում կարողացավ ստեղծել սեփական երգչախումբը(Sven-Olof Walldoffs Orkester), որով մտնում էր հայտնի շվեդ արտիստների շարքերը, ներառելով խմբում Բրիթ Բորգին, Լենա Անդերսոնին և այն ժամանակ դեռ երիտասարդ Ագնետա Ֆելթսկոգին[5][6]։
1960-ականների սկզբում գրել է երգեր ֆիլմերի համար[5]։ 1969 թվականին Någon att älska ֆիլմի (որը նաև հայտնի է Inga II և The Seduction of Inga անվանումներով) երաժշտության վրա աշխատելիս, Վալդոֆֆը համագործակցել է Բյորն Ուլվեուսի և Բեննի Անդերսենի հետ։ Եվ չնայած Բյորնի և Բեննի առաջին աշխատանք «She's My Kind of Girl»-ը (երգի սաունդթրեք է դարձած և հետագայում հրապարակված որպես դուետի սինգլ), սկզբում ոչ այնքան հաջողված էր թվում, սակայն դա չխանգարեց Վալդոֆֆի համագործակցությանը նրանց հետ. նա մասնակցություն է ունեցել։ Եվ երբ երկու տարի անց Անդերսսոնին և Ուլվեուսին օգնություն էր հարկավորRing Ring ալբոմի թողարկման համար, օգնության հասավ հենց նույն Վալդոֆֆը։ Ուստի տարօրինակ չէ, որ երբ 1974 թվականի ապրիլի 6-ին ABBA խումբը «Waterloo» եգով Բրայթոնում հաղթանակ տարավ Եվրատեսիլ մրցույթում, երգչախուբը ղեկավարում էր հենց Սվեն-Օլոֆ Վալդոֆֆը։ Խմբի ելույթը չհիշվեց ամենավերջին հերթին շնորհիվ նրա, որ դիրիժորը «լի էր» Նապոլեոնով, երգի տեքստի բառերի ալլյուզիայով։
Սվեն-Օլոֆ Վալդոֆֆը մահացել է Գյոտեբորգում 83 տարեկանում, 2011 թվականի հունիսի 10-ին[6][7]։