Ալվիտին ծնվել է 1984 թվականի հուլիսի 14-ին Հռոմում[3][4]։ Նա մասնակցել է Model Elite Look 2001 նորաձևության մրցույթին Իտալիայում[5]՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը[6]: Այնուհետև տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ սովորել է դերասանություն և աշխատել որպես մոդել[7][8]: Իր մոդելային կարիերայի ընթացքում ապրել է Սինգապուրում, Արգենտինայում, Թաիլանդում և Հոնկոնգում։ Հարցազրույցներից մեկում Ալվիտին հայտարարել է, որ թողել է մոդելային բիզնեսը և այժմ ֆոտոշարքեր է անում միայն ֆիլմերը գովազդելու համար։
2012 թվականին Ալվիտին որպես դերասանուհի առաջին անգամ հանդես է եկել AmeriQua ֆիլմում։ 2013 թվականին նկարահանվել է իտալերեն «Niente può fermarci» և «Buongiorno papà» ֆիլմերում, 2014 թվականին նկարահանվել է «Աղջիկը տեսախցիկով» ֆիլմի գլխավոր դերում[9]։
2016 թվականին խաղացել է «Սեր և կիրք. Դալիլա» կենսագրական ֆիլմում[10][11]: Թեև ֆիլմը ֆրանսերեն է եղել, սակայն Ալվիտին մինչև իր դերը խաղալը ֆրանսերեն չէր խոսում։ Օրական վեց ժամ ֆրանսերեն է սովորել ասելով՝ «շատ օրեր ես լաց էի լինում և պատրաստ էի հանձնվել»։ Նա լեզուն սովորել է վեց ամսում[12][13]: Ֆիլմում նրա խաղը արժանացել է քննադատների լավ գնահատանքին[14][15]։
Ալվիտին հարաբերությունների մեջ է եղել դերասան Էնթոնի Դելոնի հետ, նրանք սկսել են հանդիպել 2019 թվականի հուլիսին[16][17]: 2020 թվականի սեպտեմբերին նրանք հայտարարել են իրենց նշանադրության մասին Paris Match ամսագրին տված հարցազրույցի ժամանակ։ 2021 թվականին Դելոնը հայտարարել է նրանց նշանադրությունը չեղյալ լինելու մասին[18][19][20][21][22]։
↑«Sveva Alviti». The Imagista (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-09-22-ին. Վերցված է 2020-10-11-ին. «No I do not model anymore. I am just doing photo-shoots for film promotions. It is more celebrity shoots, before I was really modeling, now it is different.»
↑«Sveva Alviti». The Imagista (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-09-22-ին. Վերցված է 2020-10-11-ին. «I grew up in Rome yes, but at seventeen years old I moved to New York where I studied acting while modelling. I lived there for seven years. I was travelling a lot as a model, so I was going around the world. I lived in Singapore, I lived in Argentine, I lived in Thailand and also in Hong Kong. I lived in a lot of places and I also love to travel so I went both for work as well as to discover things.»
↑«Cam Girl». Film Commission Torino Piemonte. Արխիվացված է օրիգինալից 2021-08-20-ին. Վերցված է 2020-10-10-ին.
↑«Dalida». Dalida (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-10-07-ին. Վերցված է 2020-10-04-ին.
↑Keslassy, Elsa (2017-01-12). «French Director Lisa Azuelos on the Contemporary Resonance of Her 'Dalida' Biopic». Variety (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-10-08-ին. Վերցված է 2020-10-04-ին. «That's true. She didn't speak French at all when we cast her in late June. She worked tirelessly seven days a week until we started shooting the film in early February. I gave her a lot of freedom to feel the part and play it instinctively, and she delivered a mesmerizing performance.»
↑«Sveva Alviti». The Imagista (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-09-22-ին. Վերցված է 2020-10-11-ին. «Not a word. I did learn French in six months. I was doing six-hour french lessons a day and a lot of days I was crying and ready to give up.»