Սվետլանա Գոմբոևա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | archer |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունիսի 8, 1998[1] (26 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ust-Ordynsky, Իրկուտսկի մարզ, Ռուսաստան |
Սվետլանա Վադիմովնա Գոմբոևա (ռուս.՝ Светлана Вадимовна Гомбоева, հունիսի 8, 1998[1], Ust-Ordynsky, Իրկուտսկի մարզ, Ռուսաստան), ռուս մարզիկ, նետաձիգ[2], Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն (2021) Ռուսաստանի հավաքականի կազմում[3]։
Ծնվել է 1998 թվականի հունիսի 8-ին Ուստ-Օրդինսկի գյուղում[4]. Նետաձգությամբ (դասական նետաձգություն) սկսել է զբաղվել դպրոցի 3-րդ դասարանում սովորելու ժամանակ, այնտեղ նրա առաջին մարզիչը եղել է Օլգա Գալուշկոն[5]։
2011 թվականին սկսել է յուրացնել բաղադրյալ աղեղը։
2012 թվականին կատարել է Ռուսաստանի սպորտի վարպետի նորմատիվը բաղադրյալ նետաձգությունում։
2021 թվականի հուլիսի 28-ին ստացել է «Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ» կոչում[6]։
Ապրում և մարզվում է Ուլան Ուդեում։ Մարզիչներ՝ Կոնստանտին Էրդինիև և Գերելմա Էրդինիևա։
Սովորել է Բուրյաթիայի պետական համալսարանի բիզնես ինֆորմատիկայի ֆակուլտետում։
Գրան պրի-2017 էտապում զբաղեցրել է երկրորդ տեղը։ 2017 թվականի աշխարհի պատանեկան առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ։
Ռուսաստանի 2017 թվականի գավաթակիր է Բուրյատիայի Հանրապետության մեծահասակների հավաքականի թիմային հաշվարկում։
Արծաթե մեդալ է նվաճել 2018 թվականի աշխարհի առաջնության նետաձգության անհատական և թիմային հաշվարկում։
Աշխարհի ամառային ունիվերսիադայում (Նեապոլ) նվաճել է արծաթե մեդալ[7][8]։
2020 թվականի սեպտեմբերին նվաճել է Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալ[9]։
2021 թվականի հունվարին դարձել է փակ տարածքում նետաձգության Ռուսաստանի չեմպիոն[10]
2021 թվականի մարտին հաղթել է Ռուսաստանի գավաթի խաղարկությունում, որը տեղի է ունեցել Ղրիմում[11]։
2021 թվականի մայիսին դարձել է Լոզանում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր[12] և երկրորդ էտապի հաղթող[13]։ Աշխարհի գավաթի խաղարկությունում հաջող ելույթից հետո ընդգրկվել է աշխարհի գավաթի երեք լավագույն նետաձիգների ցանկում[14]։
2021 թվականի հունիսի 6-ին դարձել է 2021 թվականի Եվրոպայի չեմպիոն Ռուսաստանի հավաքականի կազմում[15][16]։
2021 թվականի հուլիսի 25-ին Տոկիոյի Օլիմպիական խաղերում Սվետլանան Ռուսաստանի հավաքականի կազմում նվաճել է արծաթե մեդալ[17]:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետլանա Գոմբոևա» հոդվածին։ |
|