Ստեղծելով մարդասպանի

Ստեղծելով մարդասպանի
Изображение логотипа
Ժանրվավերագրական ֆիլմ
ԹեմաSteven Avery? և Brendan Dassey?
Երկիր ԱՄՆ[1]
Լեզուանգլերեն[1]
ՌեժիսորLaura Ricciardi? և Moira Demos?
ՍցենարիստLaura Ricciardi? և Moira Demos?
ԵրաժշտությունԳուստավո Սանտաոլալյա
Պատմվածքի վայրՄանիտովոկ
Նկարահանման վայրՄանիտովոկ
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ20
Էկրաններին էդեկտեմբերի 18, 2015-ից հոկտեմբերի 19, 2018
ՀեռուստաալիքՆեթֆլիքս
ԸնկերությունՆեթֆլիքս
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պաշտոնական կայքէջ

«Ստեղծելով մարդասպանի» (անգլ.՝ Making a Murderer), 2015 թվականի ամերիկյան վավերագրական դետեկտիվ սերիալ, որի նկարահանումները տևել են շուրջ 10 տարի և որը ներկայացնում է 30 տարվա իրադարձություններ։ Առաջին մասը թողարկվել է 2015 թվականի դեկտեմբերի 18-ին միաժամանակ Netflix և YouTube ալիքներով։

Սերիալը պատմում է Սթիվեն Էվերիի պատմությունը։ Նա 18 տարի բանտում էր անցկացրել բռնաբարման մեղադրանքով և արդարացվել էր ԴՆԹ անալիզի տեսքով ներկայացված փաստերիի ի հայտ գալուց հետո։ Սակայն շուտով՝ ազատություն դուրս գալուց հետո, ոստկանությունը Սթիվեն Էվերիին ձերբակալում է տեղացի լուսանկարիչ Թերեզա Հալբախի սպանության մեղադրանքով։ Սթիվենի հետ միասին ոստիկանությունը ձերբակալում է նաև նրա զարմիկին՝ 16-ամյա ինտրովերտ Բերնդան Դասիին, որի խառը ցուցմունքների հիման վրա էլ մեղադրանք է ներկայացվելВ[2][3][4]:

Սերիալը դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից իրադարձությունների համընդհանուր լուսաբանման համար և հետաքրքիր արձագանքներ է ստացել հանդիսատեսի կողմից սոցիալական ցանցերում։ Արձագանքել են նաև հայտնի անձինք, մասնավորապես՝ Ալեք Բոլդուինը, Ռիքի Ջերվեյսը և Ջեյմս Ֆրանկոն[5][6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
  2. Chitra Ramaswamy (2016 թ․ հունվարի 11). «Guilty pleasure: how Making a Murderer tapped into our weakness for true crime» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  3. Bethonie Butler (2016 թ․ հունվարի 1). «Making a Murderer: What's next for Steven Avery and where do the cases in the Netflix documentary stand now?» (անգլերեն). The Independent. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  4. Erik Malinowski (2016 թ․ հունվարի 11). «If you're Not Watching 'Making a Murderer', You Should Be» (անգլերեն). Vocativ. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  5. «Celebs go nuts for Netflix's 'Making a Murderer' series» (անգլերեն). PageSix. 2015 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  6. Olivia Waring. «Netflix's Making A Murderer: James Franco shares his shocked reactions on Facebook» (անգլերեն). Metro UK. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեղծելով մարդասպանի» հոդվածին։