Ստենիո Գարսիա պորտ.՝ Stênio Garcia | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1932 (92 տարեկան) |
Ծննդավայր | Միմոզու դու Սուլ, Էսպիրիտո Սանտո |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Ազգություն | բրազիլացի |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 1958 ― ներկա |
Ամուսին(ներ) | Կլեյդ Յակոնիս |
Ստենիո Գարսիա Ֆարուն (պորտ.՝ Stênio Garcia Faro, ապրիլի 28, 1932 կամ ապրիլի 28, 1933[1], Միմոզու դու Սուլ, Էսպիրիտո Սանտո), բրազիլացի դերասան[2]։
Առաջին անգամ դուրս է եկել բեմ 1958 թվականին՝ մասնակցելով «Մարիա Ստյուարտ» պիեսին։ Հենց այդ թվականին առաջին անգամ ամուսնացել է դերասանուհի Կլեյդ Յակոնիսի հետ։ Ամուսնությունը տևեց մինչև 1969 թվականը։ Երկրորդ անգամ ամուսնացել է դերասանուհի Կլարիս Պիովեզանի հետ։ Նրանք ունեցան 2 աղջիկ՝ Կասիան և Գայան։ Ներկայումս նա ամուսնացած է Մարիլենի Սաադիի հետ, ով փոքր է Ստենիոյից 36 տարի։ Աշխարհահռչակ ճանաչում բերեց նրան հորեղբայր Ալիի դերը՝ Կլոն, Հնդկաստանի ճանապարհներ, Խիզախ կինը հեռուստասերիալներից։
|