Ստեփան Սպանդարյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | մարզիչ, բասկետբոլիստ, բասկետբոլի մարզիչ և ֆուտբոլային մարզիչ |
Երկիր՝ | ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ՝ | ապրիլի 2, 1906 |
Ծննդավայր՝ | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահվան ամսաթիվ՝ | 1987 |
Մահվան վայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Ակումբ՝ | BC Dynamo Moscow? |
Ստեփան Սուրենի Սպանդարյան (ապրիլի 2, 1906, Մոսկվա, Ռուսական կայսրություն - 1987, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային բասկետբոլիստ, մարզիչ, սովետական բասկետբոլի հիմնադիրներից մեկը։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1943), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1957), գրական քննադատ, հրապարակախոս և ռուսական հեղափոխական շարժման գործիչ Սուրեն Սպանդարյանի որդին[1],.։
1920-ական թվականներին ԽՍՀՄ-ում սկսել են զարգանալ բասկետբոլը, վոլեյբոլը և ռեգբին։ Եղել է Մոսկվայի ռեգբիի սեկցիայի առաջին նախագահը[2][3]։ Հետագայում կենտրոնացել է բասկետբոլի պարապմունքների վրա։ 1923—1926 թթ․ Հանդես է եկել «ԵԿԻ», իսկ 1927—1940 «Դինամոյի» կազմում։ 1937 թվականին, հանդես գալով որպես «Դինամոյի» մարզիչ-խաղացող, դարձել է բասկետբոլի ԽՍՀՄ չեմպիոն։
1940-ական թվականների սկզբին մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով[4].
1947 թվականից անցել է մարզչի աշխատանքի։ 1947 թվականին եղել է ԽՍՀՄ բասկետբոլի հավաքականի տղամարդկանց թիմի մարզիչը, նվաճել է Եվրոպայի մայցամաքի առաջնության չեմպիոնի կոչումը։ 1948—1949 թվականներին սկզբում եղել է տղամարդկանց, այնուհետև՝ «Դինամո» կանանց ակումբի ավագ մարզիչ։ Սպանդարյանի ղակավարությամբ տղամարդկանց թիմը 1948 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ կանանց թիմը 1949 թվականին նվաճել է բասկետբոլի ԽՍՀՄ գավաթը։ 1951—1952 և 1956—1961 թվականներին ղեկավարել է տղամարդկանց հավաքականի մարզչական շտաբը ԽՍՀՄ–ում։ Այդ տարիներին ԽՍՀՄ հավաքականը չորս անգամ հաղթել է Եվրոպայի բասկետբոլի չեմպիոնատը (1951, 1957, 1959, 1961) և երեք անգամ դարձել Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1952, 1956, 1960)։ 1959 թվականին քաղաքական նկատառումներով ԽՍՀՄ հավաքականը հրաժարվեց դուրս գալ հակառակորդի դեմ և որակազրկվեց[5]։
1965-1966 թվականներին մարզել է Չիլիի տղամարդկանց հավաքականը։ Հետագայում աշխատել է ԽՍՀՄ բասկետբոլի սպորտկոմիտեի բաժնում, եղել է «Դինամոյի» մարզական խաղերի ՄՊԽ բաժնի հրահանգիչը։ Տարբեր տարիներին եղել է ԽՍՀՄ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ և նախագահ, համամիութենական մարզչական խորհրդի նախագահ։
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշ շքանշանով։
Կինը եղել է խորհրդային աթլետ և բասկետբոլիստի, ԽՍՀՄ չեմպիոն և ռեկորդակրի Էլլա Միցիսը (1912—2002)։