Քաղաքացիությունը | Սերբիա և Չեռնոգորիա և Սերբիա | ||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 7, 1987[1][2] (37 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Berane, Մոնտենեգրոյի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 178 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 62 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ստեֆան Բաբովիչ (սերբ.՝ Стефан Бабовић, հունվարի 7, 1987[1][2], Berane, Մոնտենեգրոյի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ, հարձակողական ոճի կիսապաշտպան։
Ստեֆան Բաբովիչը ֆուտբոլ խաղալ սովորել է Բելգրադի «Պարտիզանի» երիտասարդական խմբակներում՝ 2002-2004 թվականներին։ Նորամուտը նշել է թիմի հիմնական կազմում 2003/04 մրցաշրջանում՝ 17 տարեկան 50 օրականում։ Նա 5 տարվա մասնագիտական պայմանագիր է կնքել 2005 թվականի հունվարի 8-ին՝ իր 18-ամյակի հաջորդ օրը[3]։ Ակումբի կազմում Ստեֆանը 2004/05 թվականներին հաղթել է Սերբիայի առաջնությունում, իսկ Դրագան Չիրիչի հեռանալուց հետո ստացել է 10 համարի մարզաշապիկը, որով խաղացել է 2005/06 մրցաշրջանում։ Այդ մրցաշրջանում նա անցկացրել է 23 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։ Մարզիչ Միոդրագ Եսիչի հետ կոնֆլիկտի պատճառով նա հեռացել է ակումբից 2006 թվականի օգոստոսին[4][5], այնուհետև 4 տարվա պայմանագիր է կնքել ՕՖԿ-ի հետ[6], որում հաջողվել է ամրապնդվել։ Իր ելույթների շնորհիվ դարձել է Սերբիայի երիտասարդական հավաքականի մշտական խաղացող[7]։
2007 թվականի դեկտեմբերի 13-ին Բաբովիչը հայտարարել է «Նանտ» տեղափոխվելու և երեքուկես տարվա պայմանագիր կնքելու մասին[8], տեղափոխությունը տեղի է ունեցել 2008 թվականի առաջին օրը[9]։ 2007/08 մրցաշրջանի երկրորդ կեսում նա անցկացրել է 15 խաղ՝ ակումբին օգնելով տեղափոխվել Լիգա 1։ Հաջորդ մրցաշրջանում նա նույնպես անցկացրել է 15 հանդիպում, բայց ակումբը վերադարձել է Լիգա 2։ 2009/10 մրցաշրջանում երեք խաղ անցկացնելուց հետո, 2009 թվականի սեպտեմբերի 1-ին, Բաբովիչը որոշ ժամանակով հեռացել է ակումբից՝ մինչ մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվելով «Ֆեյենորդ»[10], ընդ որում՝ հոլանդացիները խաղացողին գնելու իրավունք չունեին[11]։
2009 թվականի նոյեմբերի 1-ին «Այաքսի» դեմ խաղում Բաբովիչն աչքի ընկավ վատ արարքով. սերբը Յան Վերտոնգենին արմունկով հարվածելու համար հեռացվեց խաղադաշտից[12]։ Երեքխաղյա որակազրկումից հետո[13] Բաբովիչը վերադարձավ կազմ և օգնեց 3-1 հաշվով առավելության հասնել «Գրոնինգենի» նկատմամբ՝ խփելով առաջին գոլը։ Մրցաշրջանի ավարտին հայտարարվեց, որ պայմանագիրը չի երկարաձգվի[14], և Բաբովիչը վերադարձավ Ֆրանսիա, բայց հունիսին, փոխադարձ համաձայնությամբ, խզեց պայմանագիրը «Նանտի» հետ[15]։
Երկու ամիս մարզվելուց հետո Բաբովիչը 2010 թվականի օգոստոսի 16-ին երկու տարվա պայմանագիր կնքեց իր առաջին թիմի՝ «Պարտիզանի» հետ[16]։ Բաբովիչի 8 գոլերը թիմին օգնեցին նվաճելու չորրորդ անընդմեջ չեմպիոնական տիտղոսը, իսկ Բաբովիչը մտավ մրցաշարի խորհրդանշական հավաքական։ Նա նաև օգնեց նվաճել 2010/11 մրցաշրջանի Սերբիայի գավաթը։
2012 թվականի օգոստոսին Բաբովիչը եռամյա պայմանագիր կնքեց «Ռեալ Սարագոսայի» հետ[17]՝ իր նորամուտը նշելով 2012 թվականի սեպտեմբերի 16-ին «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում (0-2 հաշվով պարտություն)։ Ընդամենը 9 հանդիպում անցկացնելուց հետո՝ նա ամռանը լքեց ակումբը, որը դուրս էր մնացել Լա Լիգայից։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրը ազատ գործակալի կարգավիճակով նա տեղափոխվեց «Վոժդովաց»[18]։
2015 թվականի հունվարի 14-ին Բաբովիչը պաշտոնապես վերադարձավ իր նախկին ակումբ՝ «Պարտիզան»՝ կնքելով երեք տարվա պայմանագիր և ստացավ 10 համարի մարզաշապիկը[19]։ Առաջին խաղն անցկացրեց իր նախկին ակումբի՝ «Վոժդովացի» դեմ (ոչ-ոքի 3-3)։
Երիտասարդական հավաքականում անցկացրել է 17 հանդիպում, խփել 5 գոլ։ Երիտասարդական հավաքականում նա մասնակցել է շվեդների նկատմամբ պատմական հաղթանակին։ Սերբիայի ազգային հավաքականում առաջին խաղը եղել է Բասկերի երկրի թիմի հետ ոչ պաշտոնական հանդիպումը, իսկ առաջին պաշտոնական խաղն անցկացրել է Ղազախստանի դեմ։
Ընդգրկվել է օլիմպիական հավաքականում (Պեկինի խաղեր), բայց վնասվածքի պատճառով այդպես էլ չի խաղացել, և նրան շտապ փոխարինել է Անդրիա Կալուջերովիչը։ Հատկանշական է, որ 10 համարը, որով պետք է խաղար Բաբովիչը, խաղացողներից ոչ մեկին չի տրվել։
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆան Բաբովիչ» հոդվածին։ |
|