Քաղաքացիությունը | Սերբիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մարտի 20, 2004[1] (20 տարեկան) | ||
Ծննդավայր | Herceg Novi, Սերբիա և Չեռնոգորիա | ||
Հասակ | 189 սանտիմետր[2] | ||
Քաշ | 81 կիլոգրամ[2] | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ստեֆան Մելենտիևիչ (սերբ.՝ Стефан Мелентијевић, մարտի 20, 2004[1], Herceg Novi, Սերբիա և Չեռնոգորիա), սերբ և չեռնոգորացի ֆուտբոլիստ, «Խիմկի» ակումբի պաշտպան։
«Ցրվենա Զվեզդայի» սան է: 2019 թվականին տեղափոխվել է «Գրաֆիչար», որն իր հարազատ թիմի ֆարմ ակումբն է: Նոր ակումբում հանդես է եկել ֆուտբոլի պատանեկան լիգայում մինչև 17 տարեկանների թիմի կազմում։ 2019 թվականի օգոստոսի 3-ին «Գրաֆիչար U-17-ի» կազմում նորամուտն է նշել «Մաչվայի» դեմ 1-ին տուրի խաղում (3:1)՝ դուրս գալով մեկնարկային կազմում[3]։ Ընդհանուր առմամբ, «ՅՈՒՖԼ-ում» անցկացրել է 15 հանդիպում և խփել 3 գնդակ։
2021 թվականի մարտի 28-ին ֆարմ ակումբում գտնվելու ավարտից առաջ Բելգրադի «Պարտիզանի» դեմ խաղում (0:1) հասցրել է նորամուտը նշել երիտասարդական լիգայում՝ խաղը սկսելով մեկնարկային կազմում[4]։ Ավելի ուշ, վերադարձել է «Ցրվենա Զվեզդա» և սկսել է խաղալ երիտասարդական թիմի կազմում:
2021/22 մրցաշրջանում «Ցրվենա Զվեզդայի» երիտասարդական թիմի կազմում մասնակցել է ՈՒԵՖԱ-ի պատանեկան լիգայի խաղարկությանը: Իռլանդական «Սենթ Պատրիքս Ատլետիկի» դեմ առաջին խաղում (2: 1) հանդիպման 86-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի պատճառով հեռացվել է և պատասխան հանդիպմանը չի մասնակցել[5]։ Այնուամենայնիվ, թիմը կարողացել է անցնել հաջորդ փուլ, սակայն, մրցակցի հարկի տակ պարտություն է կրել իտալական «Էմպոլիից» (0:5), և լքել է մրցաշարը[6]։
2022 թվականի օգոստոսին ազատ գործակալի կարգավիճակով հեռացել է ակումբից և միացել Բելգրադի «Ռադնիչկաներին»։ 2022 թվականի օգոստոսի 20-ին նոր թիմի կազմում «Լոզնիցայի» դեմ խաղում նորամուտն է նշել Առաջին լիգայի խաղում (2:0)՝ խաղադաշտում անցկացնելով ամբողջ 90 րոպեն[7]։ Միևնույն ժամանակ 2022 թվականի սեպտեմբերի 10-ին թիմի համար հաղթական գոլ է խփել «Զլատիբորի» դեմ խաղում (1:0)[8]։
2023 թվականի փետրվարին տեղափոխվել է ռուսական «Խիմկի» ակումբ[9]։ 2023 թվականի մարտի 12-ին թիմի կազմում նորամուտն է նշել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ Ռուսաստանի առաջնության խաղում (2:3)՝ դուրս գալով մեկնարկային կազմում, սակայն փոխարինվել է 61-րդ րոպեին[10]։ Մրցաշրջանի ավարտից հետո ակումբը զբաղեցրել է 15-րդ տեղը և դուրս է եկել առաջին լիգա:
2019 թվականի օգոստոսին առաջին անգամ հրավիրվել է Սերբիայի մինչև 16 տարեկանների հավաքական, որի կազմում անցկացրել է երկու հանդիպում: 2021 թվականի սեպտեմբերին Յովան Դամյանովիչի գլխավորությամբ հանդես է եկել Սերբիայի մինչև 18 տարեկանների հավաքականում:
{{cite web}}
: External link in |website=
(օգնություն); Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: External link in |website=
(օգնություն)
|