Ստեֆան Յարաչ լեհ.՝ Stefan Jaracz | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1883[1][2][3][…] |
Ծննդավայր | Stare Żukowice, Gmina Lisia Góra, Tarnów County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան կամ Տարնուվ, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | օգոստոսի 11, 1945[4][1][2][…] (61 տարեկան) |
Մահվան վայր | Օտվոցկ, Otwock County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան[5] |
Գերեզման | Պովոնզկի գերեզմանատուն |
Կրթություն | Կրակովի համալսարան |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Մասնագիտություն | դերասան, թատերական ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար, գրող, լրագրող և ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստեֆան Յարաչ, (լեհ.՝ Stefan Jaracz, դեկտեմբերի 24, 1883[1][2][3][…], Stare Żukowice, Gmina Lisia Góra, Tarnów County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան և Տարնուվ, Ավստրո-Հունգարիա - օգոստոսի 11, 1945[4][1][2][…], Օտվոցկ, Otwock County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան[5]), լեհ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ։
Դերասանի վարպետությունը սովորել է Կ․ Կամինսկուց։ Աշխատել է Պոզնանի (1905-1907 ), Լոձի 1908, «Մալի» (1911—1913), «Պոլսկի» (1913-1915) թատրոններում։ Ելույթ է ունեցել Մոսկվայում (1916) և Կիևում (1917-1918)։ Վերադառնալով Վարշավա (1918)՝ Յարաչը փորձել է ՄԳԹ-ի ստեղծագործական սկզբունքները կիրառել «Պոլսկի» և «Մալի» թատրոններում։ 1921 թվականին տեղափոխվել է «Ռեդուտա» թատրոն։ 1930 թվականին Վարշավայում ստեղծել է «Աթենեում» թատրոնը, ուր բացի լեհ և արտասահմանյան դասականներից, բեմադրել է նաև սովետական դրամատուրգների գործեր (Աֆինոգենովի «Ահը», Ժերոմսկու«Տուրոն» ևն)։ Յարաչը իր արվեստով ձգտել է բացահայտել «փոքր» մարդկանց հոգեկան աշխարհը։ Դերերից են՝ Հուդա (Տետմայերի «Հուդա»), Շել (Ժերոմսկու «Տուրոն»), Ֆրան (Պեժինսկու «Ֆրանի երջանկությունը»), Յակուբ (Ռիտների «Հիմար Յակուբը»), Ակակի Ակակևիչ («Շինել», ըստ Գոգոլի)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 121)։ |