Ստեֆանիա Վիլչինսկա

Ստեֆանիա Վիլչինսկա
լեհ.՝ Stefania Wilczyńska
Դիմանկար
Ծնվել էմայիսի 26, 1886(1886-05-26)[1]
ԾննդավայրՎարշավա, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էօգոստոսի 6, 1942(1942-08-06)[2] (56 տարեկան) կամ օգոստոսի 5, 1942(1942-08-05)[1] (56 տարեկան)
Մահվան վայրՏրեբլինկա, Kosów Lacki, Gmina Kosów Lacki, Sokołów County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունԼյեժի համալսարան և Ժնևի համալսարան
Մասնագիտությունուսուցչուհի, գրող և մանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Վաստակի արծաթե խաչ
 Stefania Wilczyńska Վիքիպահեստում
Հողմասարի վրա կանգնեցված հուշարձանը

Ստեֆանիա (Ստեֆա) Վիլչինսկա (լեհերեն՝ Stefania "Stefa" Wilczyńska, մայիսի 26, 1886(1886-05-26)[1], Վարշավա, Ռուսական կայսրություն[2] - օգոստոսի 6, 1942(1942-08-06)[2] կամ օգոստոսի 5, 1942(1942-08-05)[1], Տրեբլինկա, Kosów Lacki, Gmina Kosów Lacki, Sokołów County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան), լեհ կրթական գործիչ, որ զոհ է գնացել Հոլոքոստին

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեֆանիան ծնվել է Վարշավայում, հրեական հարուստ ընտանիքում (հայրը տեքստիլ ֆաբրիկայի սեփականատեր էր)։ Հայրենի քաղաքում Յադվիգա Սիկորսկայի (լեհ.՝ Jadwiga Sikorska) մասնավոր դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է բելգիական Լիեժ քաղաքի համալսարանի բնագիտական ֆակուլտետում, 1906 թվականին բնագիտություն է ուսումնասիրել նաև շվեյցարական Ժնև քաղաքի համալսարանում[3][4]։ Այնուհետև վերադարձել է Վարշավա և աշխատանքի անցել հրեական որբանոցում, որոշ ժամանակ անց դարձել դրա տնօրենը։ Նրա կյանքում վճռորոշ դեր է խաղացել ծանոթությունը անվանի մանկավարժ Յանուշ Կորչակի հետ։ 1909 թվականին Ստեֆանիան աշխատանքի է անցել վերջինիս ղոկավարած հրեական որբանոցում[5][6] Besides looking after the day-to-day operation of the orphanage, she also organized fundraising activities in support of the orphanage.[7]: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Կորչակը զորակոչվել է բանակ, և Ստեֆանիան ինքն է ղեկավարել որբանոցը[8]։

Վիլչինսկան 1934 և 1937 թվականներին այցելել է Պաղեստին։ Անհրաժեշտ բոլոր կարգադրություններն արվել էին և նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտվել, որ նացիստների՝ Լեհաստան ներխուժելու դեպքում նա կարողանա լքել Լեհաստանը և ապաստանել ապահով վայրում, սակայն նա հրաժարվել է օգտվել ընձեռված հնարավորությունից և որբանոցի անձնակազմի ու երեխաների հետ տեղափոխվել է Վարշավայի գետտո։ 1942 թվականի օգոստոսին, Kinder Aktion ծրագրով, հրեական որբանոցների բոլոր երեխաներին ուղարկել են Տրեբլինկայի համակենտրոնացման ճամբարի գազախցիկներ[9]։ Վիլչինսկային ևս մեկ հնարավորություն է տրվել խուսափելու անխուսափելի տառապալից վախճանից, սակայն նա այս անգամ էլ է հրաժարվել՝ գերադասելով այդ ահավոր օրերին ու ժամերին չլքել որբերին, մնալ նրանց հետ և կիսել նրանց դառնադառը ճակատագիրը[5][6]։

Այն վայրում, որտեղ մի ժամանակ եղել է հրեական որբանոցը, ներկայումս հուշատախտակ է փակցված ի հիշատակ Ստեֆանիա Վելչինսկայի[10]։ Վարշավայի հրեական գերեզմանատանը պատրաստվել է Ստեֆանիայի խորհրդանշական շիրիմը նրա ծնողների գերեզմանների կողքին[11]։ Երուսաղեմի մերձակայքում՝ Հողմասարի վրա հուշարձան է կանգնեցվել ի պատիվ Ստեֆանիա Վիլչինսկայի և Յանուշ Կորչակի։

1947 թվականին Ս. Վիլչինսկան հետմահու պարգևատրվել է Լեհաստանի «Վաստակի խաչ» արծաթե շքանշանով[12]։

2004 թվականին Վարշավայում լույս է ընծայվել ողբերգաբար զոհված մանկավարժի «Խոսք՝ ուղղված երեխաներին ու մանկավարժներին» գիրքը[13]։

2013 թվականի մայիսին մի խումբ լեհ հասարակական գործիչներ հանդես են եկել դիմումով՝ առաջարկելով Լեհաստանի հրեաների թանգարանի հարևանությամբ գտնվող ծառուղին կոչել Ստեֆանիա Վիլչինսկայի անունով[14]։

2015 թվականին Լեհաստանում մի շարք գրքեր են հրատարակվել՝ նվիրված Ստեֆանիա Վիլչինսկայի կյանքի պատմությանը[15]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոդվածներ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.fembio.org/biographie.php/frau/frauendatenbank?fem_id=28819
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #118858831 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Лифтон Б.-Дж. Гл. 8: Решение // Король детей: Жизнь и смерть Януша Корчака = Lifton B.-J. The king of children: The Life and Death of Janusz Korczak / пер. с англ. И. Гуровой и В. Генкина. — М.: Текст, 2004. — 400 с. — ISBN 5-7516-0479-2
  4. Ковалевич П. — Глобальный еврейский on-line центр (2011 թ․ օգոստոսի 8). «Корчак и его дети». Jewish.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
  5. 5,0 5,1 «Stefania Wilczynska». Spots of Light: Women in the Holocaust. The World Holocaust Remembrance Center. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  6. 6,0 6,1 Webb, Chris (2014). The Treblinka Death Camp: History, Biographies, Remembrance. էջ 302. ISBN 3838265467.
  7. «Ms. Stefania — Janusz Korczak's Closest Associate». Jewish Historical Institute. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  8. «In the Shadow of Janusz Korczak — The Story of Stefania Wilczynska» (PDF). The Melton Journal: 8, 15. Spring 1990.
  9. Лифтон Б.-Дж. Гл. 37: Последний марш. Шестое августа 1942 // Король детей: Жизнь и смерть Януша Корчака = Lifton B.-J. The king of children: The Life and Death of Janusz Korczak / пер. с англ. И. Гуровой и В. Генкина. — М.: Текст, 2004. — 400 с. — ISBN 5-7516-0479-2
  10. Winstone, Martin (2010). The Holocaust Sites of Europe: An Historical Guide. էջ 190. ISBN 0857730282.
  11. «Wyniki wyszukiwania» (լեհերեն) — Symboliczny grób Stefanii Wilczyńskiej w bazie danych Cmentarza Żydowskiego przy ul. Okopowej w Warszawie. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
  12. «M.P. 1947 nr 103 poz. 685» (լեհերեն). ISAP. Kancelaria Sejmu RP — Postanowienie o odznaczeniu z dnia 20 czerwca 1947 r. za wybitne zasługi na polu opieki nad dzieckiem. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
  13. Wilczyńska St. Słowo do dzieci i wychowawców = Слово детям и педагогам / Stefania Wilczyńska ; wybór i oprac. B. Puszkin, M. Ciesielska. — Warszawa: Ośrodek Dokumentacji i Badań Korczakianum; Muzeum Historyczne m.st. Warszawy, 2004. — 262 p. — (Z Kręgu Korczaka. Tematy, Ludzie, Dokumenty). — ISBN 9788388477157
  14. «Czy Warszawa uhonoruje Stefanię Wilczyńską?» (լեհերեն). Izrael.org.il. 2013-05. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  15. Бурек Я. (2015 թ․ մարտի 23). «Вышла в свет книга о Стефании Вильчинской». Виртуальный Штетл. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆանիա Վիլչինսկա» հոդվածին։