Ստի ծառը անգլ.՝ The Lie Tree | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | Ֆենտեզի |
Ձև | վեպ |
Հեղինակ | Ֆրենսիս Հարդինգ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Բնագիր լեզու | անգլերեն |
Հրատարակչություն | Macmillan Publishers |
Հրատարակվել է | 2015 |
Ստի ծառը ( անգլ.՝ The Lie Tree)՝ բրիտանուհի մանկական գրող Ֆրենսիս Հարդինգի 7-րդ վեպը, որը լույս է տեսել 2015 թվականին Macmillan Publishers հրատարակչությունում[1][2][3]։
Վեպի գործողությունները տեղի են ունենում վիկտորիանական Անգլիայում։ Գլխավոր հերոսուհին հոգևորականի տասնչորսամյա դուստր Ֆեյթ Սանդելին է։ Ֆեյթի հայրը մահանում է խորհրդավոր հանգամանքներում, բայց մահից հետո տարօրինակ ծառ է թողնում, որը սնվում է ստով։ Ֆեյթին վիճակված է բացահայտել, թե ինչ է կատարվել իր հոր հետ և հասկանալ ծառի գաղտնիքը։
The Guardian-ը գովաբանել է «Ստի ծառը» նկարագրված ժամանակաշրջանի համոզիչ պատկերի համար, գիրքը կոչելով հետաքրքրական և պրովոկացիոն։ The Daily Mail-ը գիրքը ընդգրկել է 2015 թվականին կարդալու համար նախատեսված գրքերի շարքին։ The Sunday Times-ը գիրքը անվանել է 2015 թվականի լավագույն մանկական գիրքը։
2015 թվականին վեպը ստացել է Կոստի մրցանակ որպես լավագույն մանկական գիրք և որպես տարվա գիրք, ավելի շուտ այս անվանակարգերում հաղթել է Ֆիլիպ Պուլմանի «Սաթե աստղադիտակ»վեպը 2001 թվականին։ Մրցանակաբաշխության ժյուրին գիրքը անվանել են հետաքրքիր և հարմար թե երեխաների, թե մեծահասակների համար։