Սքոթ Լինչ Scott Lynch | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1978[1] (46 տարեկան) |
Ծննդավայր | Սեյնթ Փոլ, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող և վիպասան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ժանրեր | ֆենթեզի |
Ուշագրավ աշխատանքներ | Լոքի Լամորի խաբեությունները, Կարմիր ծով կարմիր երկնքի տակ և Գողերի հանրապետությունը |
Ամուսին | Էլիզաբեթ Բիր |
Կայք | scottlynch.us |
Scott Lynch Վիքիպահեստում |
Սքոթ Լինչ (անգլ.՝ Scott Lynch, ծնվ. ապրիլի 2, 1978[1], Սեյնթ Փոլ, ԱՄՆ, ԱՄՆ), ամերիկացի գրող, որը ստեղծագործում է ֆենթեզիի ժանրում։
Սքոթ Լինչը ծնվել է 1978 թվականի ապրիլի 2-ին ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Սեյնթ Փոլ քաղաքում[2]։ Զբաղվել է զանազան աշխատանքներով. աշխատել է որպես մատուցող, ցանցակայքի նախագծող, գրասենյակային մենեջեր, խոհարար և այլն[3]։ 2004 թվականին նրա առաջին վեպը՝ «Լոքի Լեմորի խաբեությունները»[4] գնվում է «Orion Books» հրատարակչության կողմից[5] և հրատարակվում 2006 թվականին։ Այս ստեղծագործությունը դրական ընդունելություն է գտնում գրաքննադատների կողմից և Լինչը վերջնականապես որոշում է իրեն նվիրել գրական գործունեության։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սքոթ Լինչ» հոդվածին։ |
|