Սև Օհանյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 2, 1987 (37 տարեկան) |
Ծննդավայր | Hadamar, Լիմբուրգ Վայլբուրգ, Գիսսեն, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հերբերտ Հուվեր ավագ դպրոց |
Մասնագիտություն | սցենարիստ, կինոպրոդյուսեր և մոնտաժող |
Ամուսին | Նատալի Գասապյան |
Սևակ Օհանյան (անգլ.՝ Sev Ohanian), հունիսի 2, 1987, Hadamar, Լիմբուրգ Վայլբուրգ, Գիսսեն, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), ամերիկահայ կինոպրոդյուսեր և սցենարիստ։ Հատկապես հայտնի է, որպես «Որոնում» և «Վազք» ֆիլմերի սցենարիստ և պրոդյուսեր, ինչպես նաև Fruitvale Station-ի պրոդյուսեր և Proximity Medi-ի համահիմնադիր։
Օհանյանը ծնվել է Գերմանիայում, չորս տարեկանում տեղափոխվել ԱՄՆ։ 20 տարեկանում նա գրել է, տնօրինել և ներկայացրել է «Իմ մեծ չաղ հայկական ընտանիքը» միկրոբյուջետային ֆիլմը իր կյանքի հիման վրա[1]։ Ֆիլմը հաջողության է հասել տարբեր երկրների հայ համայնքներում։ Օհանյանը ֆիլմի հասույթը օգտագործել է՝ վճարելու Հարավային Կալիֆոռնիայի թատերական արվեստի դպրոցի ուսման վարձը և ստացել է պրոդյուսերի մագիստրոսի կոչում[2]։
Ավարտելով համալսարանը 2012 թվականին՝ Օհանյանը ղեկավարել է տասնյակ գեղարվեստական ֆիմեր։ Օհանյանը «Fruitvale Station» ֆիլմի համահեղինակ է, որը գրել և տնօրինել է նրա համալսարանական ընկեր Ռայան Քուգլրը։ Ֆիլմը 2013 թվականին «Sundance Film Festival» կինոփառատոնում արժանացել է թոփ հանդիսատես և ժյուրիի մի շարք մրցանակների դրամատիկ անվանակարգում, ինչպես նաև պրեմիերայով հանդես է եկել 2013 թվականի Կաննի կինոփառատոնին և հաղթել «Ապագայի մրցանակը»[3][4]։
2014 թվականին Օհանյանը ներկայացրել է 2 րոպեանոց Google Glass`«Seeds» անունով, որը ղեկավարում էր Անիշ Չագանթին։ Կարճամետրաժ ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել համացանցում՝ 24 ժամում ապահովելով 1 միլիոնից ավելի դիտում YouTube-ում[5], ինչի շնորհիվ Օհանյանը տեղ է զբաղեցրել «The Wrap» թերթի 2014 թվականի նորարաների «Մտածող լիդերներ, որոնք փոխեցին Հոլիվուդը» ցանկում[6]։ Օհանյանը ներկայացրել է Անդրե Բուջակիի «Արդյունքներ» ֆիլմը, որի պրեմիերան կայացել է Sundance-ի ժամանակ, և որը գնել «Magnolia Pictures»-ը[7]։ Նա նաև ներկայացրել է Քլի Դուվալի «Միջամտություն» ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 2016 թվականի Sundance-ի ժամանակ։ Այն գնել է «Paramount Pictures» ընկերությունը[8]։
2014-2018 թվականներին Օհանյանը՝ որպես օժանդակ պրոֆեսոր, դասավանդել է պրոդյուսերություն Հարավային Կալիֆոռնիայի թատերական արվեստի դպրոցում[9]։
Օհանյանը «Որոնում» ֆիլմի պրոդյուսեր և համահեղինակ է իր գործընկերներ՝ համահեղինակ և տնօրեն Անիշ Չագանտիի և պրոդյուսեր Նատալիա Քասաբյանի հետ[10][11]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականին Sundance-ի ժամանակ, կինոթատրոնում ցուցադրվել է օգոստոսից «Sony Screen Gems»-ի կողմից՝ ապահովելով $75 միլիոն հասույթ[12]։ Ֆիլմում խաղացել են Ջոն Չոն և Դեբրա Մեսինգը և արժանացել են Sundance-ի «NEXT Audience Award» և Ալֆրեդ Պ․ Սոլանի կինոփառատոնի մրցանակներին։ Օհանյանը ստացել է Սանդենս ինտիտուտի և Ամազոն ընկերության պրոդյուսերների մրցանակ[13][14]։
Նա գրել և ներկայացրել է «Վազք» ֆիլմը, որը գնային պատերազմից հետո վաճառվել է Lionsgate-ին[15]։ Սառա Փոլսոնի և Կիերա Ալենի մասնակցությամբ ֆիլմը հեռարձակվել է 2020 թվականին Hulu կայքում՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով խախտելով կինոթատրոնում պրեմիերայի պլանները[16]։
2018 թվականին Օհանյանը, համագործակցելով Ռայան և Զինզի Քուգլերի հետ, հիմնադրել է «Proximity Media»-ն։ Նրանք միասին ներկայացրել են «Տիեզերք Ջեմ։ Նոր ժառագություն» ֆիլմը, որտեղ գլխավոր դերերում հանդես են գալիս Լեբրոն Ջեյմսը և Լունի Թունը, և Ակադեմիա մրցանակի հաղթող «Հուդան և Սև մարգարեն» ֆիլմը՝ Դանիել Կալույայի և Լաքիթ Ստենֆիլդի մասնակցությամբ[17]։ Այժմ նրանք աշխատում են մի շարք այլ ծրագրերի վրա, ներառյալ «Աառը արմատներ» կատակերգությունը[18]։
2019 օգոստոսին Օհանյանը հայտարարվել է «Որոնում» ֆիլմի պրոդյուսեր՝ Նատալիա Քասաբյանի և Անիշ Չագանթիի հետ[19]։ Նախատեսվում էր ֆիլմում ունենալ նոր դերասանական կազմ, որը ղեկավարվելու էր Ուիլ Մերիքի և Նիք Ջոնսոնի կողմից։ Նրանք նաև գրելու էին ֆիլմի սցենարը Օհանյանի և Չագանթիի ցուցումներով[20]։
2021 թվականի հունվարին Օհանյանը հայտարարվել է HBO Max-ի, Դան Ֆրեյի «Ապագան քոնն է» գրքի վրա հիմնված «Ապագա» մեկ ժամանոց գիտական շոուի գործադիր պրոդյուսեր[21]։
2021 թվականի փետրվարին պարզ է դարձել, որ Օհանյանի ընկերությունը՝ «Proximity Media»-ն, 5 տարվա պայմանագիր է կնքել Դիսնեյի հետ[22]։
Տարեթիվ | Մրցանակաբաշխություն | Մրցանակ | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2013 | Arpa International Film Festival[23] | Breakthrough Filmmaker of the Year | Ինքն իրեն | Հաղթանակ |
2018 | Sundance Film Festival[14] | Sundance Institute/Amazon Studios Producers Award | Հաղթանակ |
{{cite web}}
: Text "Arpa International Film Festival" ignored (օգնություն)
|