Սև այգի․ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով Black Garden: Armenia and Azerbaijan Through Peace and War | |
---|---|
![]() 2014 թվականի հրատարակություն | |
Հեղինակ | Թոմաս դե Վաալ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | նոնֆիքշն |
Թեմա | Արցախյան ազատամարտ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | օգոստոսի 25, 2004 |
Հրատարակումներ կամ թարգմանություններ | անգլերեն, ռուսերեն, ադրբեջաներեն |
Հրատարակում(ներ) | NYU Press |
Երկիր | ![]() |
Հրատարակման տարեթիվ | օգոստոսի 25, 2004 |
Թարգմանիչ հայերեն | Լեոնիդ Զիլֆուղարյան |
Հրատարակում հայերեն | «Զանգակ» հրատ․ |
ԳՄՍՀ | ISBN 0-8147-6032-5 |
Սև այգի․ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով (անգլ.՝ Black Garden: Armenia and Azerbaijan Through Peace and War), Թոմաս դե Վաալի հիմնական ստեղծագործություններից մեկը։ Գրքում ուսումնասիրվում է նախկին խորհրդային երկու հանրապետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի կյանքը՝ Արցախյան պատերազմից հետո[1]։
Գիրքը լույս է տեսել երկու հրատարակություններով՝ 2003 և 2014 թվականներին։ Գրքի հայերեն տարբերակի թարգմանությանն աջակցել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը[2]։
«Սև այգին» գրքի համար կատարված ուսումնասիրությունների համար հիմք են ծառայել 2000-2001 թվականներին հեղինակի վարած 120 հարցազրույցները, որոնք լրացված են ականատեսների վկայություններով և միջնորդավորված աղբյուրներից ստացված նյութերով։ Հեղինակի խոսքով՝ գիրքը առաջին քայլն է մի դաշտում, որտեղ բառացիորեն հաշվի են առնվել երկու կողմերի շահերը։ Այն Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունն է և արդի Հայաստանի ու Ադրբեջանի դիմանկարը։ Հեղինակը 2012 թվականի նոր հրատարակությունը նախապատրաստելիս հնարավորինս թարմացրել է շարադրանքը՝ փորձելով անփոփոխ թողնել գրքի առանցքը։
Գիրքն արդեն լույս է տեսել անգլերեն, ռուսերեն, հայերեն և ադրբեջաներեն։ Նախատեսվում է լույս ընծայել նաև թուրքերեն տարբերակը[2]:։
Արևմուտքում այն դիտվել է որպես պատերազմի մասին չեզոք աշխատություն, որի օգնությամբ հնարավոր է ծանոթանալ հակամարտությանը։ Հայաստանում գիրքն ստացել է քննադատություն մի շարք հայտարարությունների պատճառով, որոնք հիմնված չեն որևէ հավաստի աղբյուրի վրա։ Մասնավորապես քննադատության է ենթարկվել Ղափանից ադրբեջանցի փախստականների մասին ադրբեջանական բամբասանքները գրքում ներառելու փաստը, ինչպես նաև թարգմանության հետ կապված բազմաթիվ խնդիրներ[3]։
Ermenihaber.am կայքին տված հարցազրույցում դե Վաալը ասել է.
![]() |
Իմ հեղինակած գիրքը երկու երկրներում էլ շատ տարբեր արձագանքներ է ստանում։ Հայերը գրի ժողովուրդ են, դե գիտեք, նրանք դարեր ի վեր գրել են։ Եվ երբ գիրքս լույս տեսավ, ես հայերից մոտավորապես այսպիսի արձագանքներ էի ստանում «Դուք Ձեր գրքի 269-րդ էջում այս արտահայտությունն եք օգտագործել։ Ինչու՞»: Իսկ ադրբեջանցիների արձագանքը բոլորովին այլ բնույթի է, այսպես օրինակ. «Շնորհակալություն մեր մասին գիրք գրելու համար։ Ճիշտ է, մենք դեռ չենք կարդացել այն, բայց համոզված ենք, որ լավն է[4]։ | ![]() |