Սև կարիճ | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Androctonus crassicauda
(Olivier, 1807)
|
||||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||||
| ||||||||||||||||
|
Սև կարիճ կամ Հաստապոչ կարիճ[1] (լատին․՝ Androctonus crassicauda), կարիճների կարգի Buthidae ընտանիքի կարիճի տեսակ։
Հաստապոչ անվանումը ծագում է լատին․՝ crassus՝ «հաստ» և լատին․՝ cauda՝ «պոչ» բառերից, որը ցույց է տալիս հաստ մետասոմի (մարմնի պոչային հատվածը) թանձրությունը։
Մաշկի գույնը տատանվում է՝ բաց շականակագույնից մինչև կարմրավուն, սև-շականակագույն, կամ ամբողջովին սև։ Մարմնի երկարությունը կարող է հասնել մինչև 20 սմ-ի (3–20 սմ)։ Մետասոման շատ զանգվածեղ է, բռնաչանչերը ընդհանուր նեղ են, ինչպես մյուս Buthidae-ներինը։ Մարմինը կազմված է գլխակրծքից և հատվածավոր փորիկից։ Գլխակուրծքն ունի 2 խոշոր և 10 մանր աչքեր, 2 բռնաչանչ և 4 զույգ ոտքեր։ Փորիկի առջևի մասում կան 4 զույգ թոքային պարկեր, որոնցից հետինը վերջանում է 12 թունագեղձով։ Վերջիններս բացվում են կեռ խայթիչի մեջ։ Սև Կարիճի խայթոցը վտանգավոր է և կարող է մահացու լինել նաև մարդու համար։
Պալեարկտիկական տեսակ է։ Հանդիպում է Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում, Քատարում, Իսրայելում, Իրաքում, Իրանում, Թուրքիայում, Հայաստանում, Ադրբեջանում, Միջին Ասիայի երկրներում և Հյուսիսային Աֆրիկայում։ Ապրում է անապատներում, կիսաանապատներում և չորային նախալեռներում։ Հայաստանում հանդիպում է Արարատյան դաշտում։
Կարիճների կարգում սև կարիճը հանդիսանում է ամենաթունավոր տեսակներից մեկը։ Խայթոցը առաջացնում է ծանր թունավորում և կարող է ավարտվել տուժողի մահվամբ, հատկապես երեխաների, մեծահասակների և սիրտանոթային հիվանդությամբ հիվանդների շրջանում։
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև կարիճ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև կարիճ» հոդվածին։ |
|