Սևազգեստ կին և տղամարդ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ռեմբրանդտ վան Ռեյն |
տարի | 1633[1] |
բարձրություն | 131,6 սանտիմետր[1] |
լայնություն | 109 սանտիմետր[1] |
ժանր | խմբակային դիմանկար |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան[1] |
հավաքածու | Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան |
սեփականատեր | Իզաբելլա Ստյուարտ Գարդներ[2] |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Սևազգեստ կին և տղամարդ», Ռեմբրանդ վան Ռեյնի նկարը՝ ստեղծված 1633 թվականին։ 1990 թվականին նկարը գողացվել է Բոստոնի Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանից և մինչ օրս նրա գտնվելու վայրը հայտնի չէ[3][4]։
Նկարի հեղինակային պատկանելությունը դրվում է կասկածի տակ։ 1987 թվականին գիտնականները, որոնք մտել են «Ռեմբրանդ» հետազոտական նախագծի մեջ, հայտնել են, որ նկարի հեղինակը վարպետը չէ, այլ նրա ենթավարպետներից մեկը[5]։ Սակայն 28 տարի անց հետազոտական նախագծի անդամները կրկին նկարի հեղինակային պատկանելությունը վերադարձրել են Ռեմբրանդին[6]։
Նկարում պատկերված է ամուսնական զույգ։ Հնարավոր է՝ նկարը կտրված է եղել աջից․ աթոռը ակնհայտորեն ավելի ուշ հավելում է, որը կոչված է հավասարակշռել կոմպոզիցիան կտրված կողմից։
Բերնարդ Բերենսոն նկարը գնել է Իզաբելլա Ստյուարտ Գարդների համար[7]։ Կտավը ցուցադրվել է Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանում․ մարտի 18-ին մի քանի գող, հագնված ոստիկանական համազգեստ, թանգարանից գողացել են հայտնի նկարիչների 13 աշխատանք։ Բացի Ռեմբրանդի երկու կտավներից և մեկ ուրվանկարից, գողացվել են Յան Վերմեերի «Համերգը», Էդուարդ Մանեի և Էդգար Դեգաի աշխատանքները[8][9][10]։ 2013 թվականի մարտի 18-ին ՀԴԲ-ի ներկայացուցիչները հայտարարել են գողության բացահայտման և այն մասին, որ նկարները գողոցվել են կազմակերպված հանցավոր խմբավորման կողմից, բայց նրանց գտնվելու վայրը այս պահին հայտնի չէ[11][12]։
|
|