Վալերիանս Աբակովսկիս լատիշ․՝ Valerians Abakovskis և ռուս.՝ Валериан Иванович Абаковский | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 23 (հոկտեմբերի 5), 1895 |
Ծննդավայր | Ռիգա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 24, 1921 (25 տարեկան) |
Մահվան վայր | Սերպուխով, Մոսկվայի մարզ, Խորհրդային Ռուսաստան |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ՌԽՖՍՀ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Երկեր | Aerowagon? |
Մասնագիտություն | գյուտարար և driver |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Valerian Abakovski Վիքիպահեստում |
Վալերիանս Իվանովիչ Աբակովսկիս (լատիշ․՝ Valerians Abakovskis, սեպտեմբերի 23 (հոկտեմբերի 5), 1895, Ռիգա, Ռուսական կայսրություն - հուլիսի 24, 1921, Սերպուխով, Մոսկվայի մարզ, Խորհրդային Ռուսաստան), լատվիացի դիզայներ, որը կառուցել է աերոմոտորաքարշ (аэромотовагон) Տամբովյան երկաթուղային արտադրամասերում[2]։
Վալերիան Իվանովիչ Աբակովսկին ծնվել է լատվիական ընտանիքում։ 1919-1921 թվականներին նա աշխատել է որպես վարորդ Տամբովի մարզի Չեկայում[3]։
1920-ական թվականների սկզբին նա նախագծել է աերոշարժիչային մեքենա՝ երկաթուղային ինքնաթիռի շարժիչով (օդային մեքենա)։ Սպառելով փոքր քանակությամբ վառելիք՝ մեքենան զարգացնում էր մեծ արագություն։ Աբակովսկու նպատակն էր Ռուսաստանի քաղաքների հեռավորությունը կրճատել այդ մեքենայով։
1921 թվականի հուլիսի 24-ին Աբակովսկին իր գործընկերոջ, ռուս ականավոր պետական գործիչ Ֆեոդոր Սերգեևի և այլ ուղևորների հետ հաջողությամբ փորձարկել է աերոմեքենան Մոսկվա-Տուլա երկաթուղու հատվածում, բայց մայրաքաղաք վերադառնալու ճանապարհին, մեքենան դուրս է եկել գծերից։ Աբակովսկին և փոխադրման մեջ գտնվող 21 ուղևորներից հինգը մահացել են, ևս մեկը մահացել է ստացած վնասվածքներից[2]։
Աբակովսկին թաղված է Մոսկվայի Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի գերեզմանատանը՝ Կրեմլի Սպասկայա աշտարակի մոտակայքում։
.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերիանս Աբակովսկիս» հոդվածին։ |
|