Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
Վալտեր Մարտոս | |
![]() | |
Կրթություն՝ | Chorrillos Military School? |
---|---|
Մասնագիտություն՝ | ռազմական գործիչ |
Ծննդյան օր | փետրվարի 11, 1957[1] |
Ծննդավայր | Կախամարկա, Պերու[1] |
Վախճանի օր | հունվարի 7, 2025[2][3] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Լիմա, Պերու[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Վալտեր Ռոջեր Մարտոս Ռուիս (իսպ.՝ Walter Roger Martos Ruiz, փետրվարի 11, 1957[1], Կախամարկա, Պերու[1] - հունվարի 7, 2025[2][3], Լիմա, Պերու[4]), պերուացի ռազմական և քաղաքական գործիչ, պաշտոնաթող դիվիզիոնի գեներալ։ Մինչև 2019 թվականը զբաղեցրել է բարձրագույն ղեկավարման պաշտոններ Պերուի ցամաքային զորքերում, մասնավորապես եղել է ցամաքային զորքերի շտաբի պետ[5]։ Այնուհետև նախագահ Մարտին Վիսկարայի կողմից նշանակվել է կառավարություն, որտեղ նա ծառայել է որպես պաշտպանության նախարար (2019-2020) և Պերուի վարչապետ (2020 թվական օգոստոս-նոյեմբեր)[6]։ 2020 թվականի նոյեմբերին, այն բանից հետո, երբ Պերուի Կոնգրեսը իմպիչմենթ հայտարարեց Վիսկարեին, հրաժարական տվեց ամբողջ կառավարության հետ միասին։
Ծնվել է 1957 թվականի փետրվարի 11-ին Պերուի հյուսիսում գտնվող Կախամարկա քաղաքում։ «Քրիստո Ռեյ Մարիստաս» միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Չորիլյոսի ռազմական ուսումնարան՝ «Ճարտարագիտություն» մասնագիտությամբ, որն ավարտել է 1978 թվականին[7]։ Այնուհետև սովորել է ցամաքային զորքերի բարձրագույն ռազմական ուսումնարանում և բանակային գիտատեխնիկական ինստիտուտում, որն ավարտել է մագիստրոսի աստիճանով[8]։
Պերուի ցամաքային զորքերում նա զբաղեցրել է Չորիլոսի ռազմական դպրոցի պետի, օտար լեզուների կենտրոնի տնօրենի, ցամաքային զորքերի հրամանատարության գլխավոր քարտուղարի, կրթության և վարդապետության հրամանատարության ղեկավարի պաշտոնները։ 2011 թվականին նշանակվել է Հյուսիսային ռազմական օկրուգի հրամանատար, 2013 թվականին՝ ցամաքային զորքերի շտաբի պետ և զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ[8]։
2019 թվականի հոկտեմբերի 3-ին նախագահ Մարտին Վիսկարան Մարտոսին ընդգրկել է նոր ձևավորված կառավարության կազմում՝ Վիսենտե Սեբալյոսի գլխավորությամբ՝ որպես պաշտպանության նախարար։ 2020 թվականի հուլիսին, երբ վարչապետ նշանակվեց Պեդրո Կատերիանոն, նոր կառավարությունում պահպանեց պաշտպանության նախարարի պաշտոնը[9]։ Այնուամենայնիվ, Պերուի Կոնգրեսը մերժեց Կատերիանոյի կառավարության վստահությունը, որից հետո Վիսկարան նոր վարչապետ նշանակեց Մարտոսին[10]։ Կառավարության ղեկավարի պաշտոնում Մարտոսը մնացել է երեք ամիս՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Վիսկարեի իմպիչմենտի հայտարարությունից հետո նա, իր ամբողջ կաբինետի հետ միասին, ստիպված է եղել հրաժարական տալ[11][12][13]։
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալտեր Մարտոս» հոդվածին։ |
|