Վախթանգ Կախիձե | |
---|---|
Բնօրինակ անուն | ვახტანგ (ვატო |
Ծնվել է | 1959 մարտի 23 Թբիլիսի Վրաստան |
Երկիր | ԽՍՀՄ և Վրաստան |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր դիրիժոր դաշնակահար։ |
Գործունեություն | 1983 թվականից |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Պարգևներ | |
Կայք | kakhidzemusiccenter.com |
Վախթանգ Կախիձե (վրաց.՝ ვახტანგ (ვატო) კახიძე, մարտի 23, 1959[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար։
Դիրիժոր Ջանսուղ Կախիձեի որդին։
Վախթանգ Կախիձեն ծնվել է Ջանսուղ Կախիձեի ընտանիքում, 1959 թվականին։ Երաժշտությամբ զբաղվել է դեռևս վեց տարեկան հասակից։ 1975 թվականին ավարտել է բարձրագույն երաժշտական դպրոցի երգչախմբային դիրիժորության բաժինը, 1981 թվականին՝ Մոսկվայի պետական կոնսերվատորիայի դիրիժորության բաժինը, 1983 թվականին նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան, երաժիշտ Նիկոլայ Սիդելնիկովի և կոմպոզիտոր Էդիսոն Դենիսովի դասարանը։ 1988-1989 թվականներին դիրիժորություն է սովորել հոր՝ Ջանսուգ Կախիձեի մոտ։
1989 թվականին սկսել է իր գործունեությունը որպես դիրիժոր՝ Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնում։ 1993 թվականից աշխատել է Թբիլիսիի սիմֆոնիկ նվագախմբում[2]։ Բացի համերգային ներկայացումները, Կախիձեն ձայնագրել է 25 ձայնասկավառակ միջազգային տարբեր ձայնագրման ստուդիաներում։ 2002 թվականին նշանակվել է Թբիլիսիի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և Ջանսուգ Կախիձեի անվան Թբիլիսիի երաժշտական և մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար։ Կախիձեն ղեկավարում է նաև «Թբիլիսյան աշուն» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնը, որտեղ հանդես են գալի երաժիշտներ ամբողջ աշխարհից։
Կախիձեի ստեղծագործությունները կատարել են Գիդոն Կրեմերը[3],Կրեմերատա Բալտիկան և Յուրի Բաշմետը, չնայած Կախիձեն իր ստեղծագործությունների պրեմիերան կատարում է Թբիլիսիում։ Կրեմերատա Բալտիկայի կողմից Happy Birthday ձայնասկավառակի թողարկումից հետո նրա երգերն ավելի հայտնի դարձան[4] և ԲիԲիՍի երաժշտական ամսագրի կողմից դիտարկվեցի որպես «անկեղծ հիացմունք»[5]։
2004 թվականին Վախթանգ Կախիձեն Թբիլիսիի սիմֆոնիկ նվագախմբի հետ համերգային շրջագայություններ է ունեցել Ռուսաստանում, Իտալիայում` համերգներ ունենալով Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկում, Միլանի կոնսերվատորիայի Վերդի համերգասրահում, Հռոմի Սանտա Սեսիլիա երաժշտական ակադեմիայի համերգասրահում, Մերանոյում, Բարիում և այլ քաղաքներում։
Վախթանգ Կախիձեն հանդես է եկել այնպիսի երաժշտական համույթների հետ, ինչպիսիք են` Պրահայի սիմֆոնիկ նվագախումբը, «Նոր ռուսաստան» սիմֆոնիկ նվագախումբը, Բեյջինգի սիմֆոնիկ նվագախումբը, Կիևի սիմֆոնիկ նվագախումբը, Փարիզի Երրորդություն եկեղեցու երգչախումբը և նվագախումբը, Իսրայելի կամերիային նվագախումբը, Գերմանիայի արվեստի անսամբլը, «Մոսկվայի սոլիստներ» և «Կրեմերատա Բալտիկա» կամերային նվագախմբերը։
Վախթանգ Կախիձեն համագործակցում է կոմպոզիտորներ Նինո Սուրգուլաձեի, Նինո Մաշարիձեի, Յան Գարբարեկի, Զուրաբ Սոտկիլավայի, Նատալիա Գութմանի, Գարի Հոֆմանի, Միշել Լետյեկի, Լիզա Բատիաշվիլիի, Ֆրասուա Լելոյի, Էլիզո Վիրսալաձեի, Ալեքսանդր Տորաձեի, Ալեքսանդր Կորսանտիայի, Խոսե Կարերասի, Միշել Լեգրանի, Գիդոն Կրեմերի, Յուրի Բաշմետի, Դիդե Լոկվուդի, Ալեքսանդր Կնյազևի, Իանո Տամարի, Վիկտոր Տրետյակովի և այլոց հետ։
Վախթանգ Կախիձեն ստեղծագործում է տարբեր ժանրերում։ Նրա ստեղծագործությունները կատարում են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Լեհաստանում, Բուլղարիայում, Սլովակիայում, Հունգարիայում, Ֆինլանդիայում, Միացյալ Թագավորությունում, Հունաստանում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Նիդերլանդներում, Թուրքիայում, Իսրայելում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում։ Ֆիլմերի, բեմական ներկայացումների երաժշտությունների, ջազային կոմպոզիցիաների, պոպ երգերի հեղինակ է։